Գլխավոր էջ Uncategorized Հայ արտադրողներն այլևս Ռուսաստանում չեն գրանցի ախտահանող միջոցները

Հայ արտադրողներն այլևս Ռուսաստանում չեն գրանցի ախտահանող միջոցները

442
0

Հայ արտադրողներն այլևս ստիպված չեն լինի Ռուսաստանում գրանցել ախտահանող միջոցները: Այս մասին այսօր, ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ արտադրողները կարող են դա անել Հայաստանում՝ վճարելով միայն պետական տուրքը:

Դա, փոխնախարարի կարծիքով, արտադրողներին թույլ կտա տնտեսել զգալի միջոցներ, պետությունը ևս կշահի դրանից:

«Այժմ այդ խնդիրը լուծված է: Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը բխում է արտադրողների շահերից»,-նշեց փոխնախարարը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ