Գլխավոր էջ Նորություններ Այս տարի աշխարհում մահացել է ավելի քան 400 լրագրող, մեծ մասը՝ կորոնավիրուսից

Այս տարի աշխարհում մահացել է ավելի քան 400 լրագրող, մեծ մասը՝ կորոնավիրուսից

420
0

Աշխարհում մարտից ի վեր կորոնավիրուսից մահացել է առնվազն 366 լրագրող՝ 47 երկրներում։ Այս մասին հայտնում է Press Emblem Campaign-ը։

«47 երկրներից առնվազն 366 լրագրող է մահացել կորոնավիրուսից՝ մարտի սկզբից։ Բացի այդ, հունվարից տարբեր պատճառներով սպանվել է 54 լրագրող։ Այս տարի զոհված լրագրողների ընդհանուր թիվը ավելի քան 400 է», – հայտարարել Է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լեմպենը։

Ըստ նրա՝ Հնդկաստանում վերջին ժամանակներս պանդեմիայի պատճառով ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում մահացության կտրուկ աճ է գրանցվել: Երկու ամսվա ընթացքում՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի սկիզբը, կորոնավիրուսից մահացած լրագրողների թիվը կրկնապատկվել է:

Ընդ որում, ընդհանուր առմամբ պանդեմիան 205 լրագրողի կյանք է խլել Լատինական Ամերիկայի երկրներում, 90 մահ է գրանցվել Ասիայում, 28 -ը ՝ Եվրոպայում, 22- ը՝ Աֆրիկայում և 21 – ը՝ Հյուսիսային Ամերիկայում: Ամենից շատ լրագրողներ են մահացել Պերուում ՝ 82, որին հաջորդում են Էկվադորը ՝ 40 լրագրող, Հնդկաստանը ՝ 36, Բանգլադեշը ՝ 31, Մեքսիկան՝ 26, ԱՄՆ՝ 20, Բրազիլիան ՝ 19 և Պակիստանը ՝ 10։ Բոլիվիայում, Մեծ Բրիտանիայում և Նիգերիայում մահացել է 8 -ական լրագրող:

Կազմակերպությունում ընդգծում են, որ կորոնավիրուսից լրագրողների մահվան դեպքերի թիվն ավելին է, պարզապես որոշ երկրներ  չեն հայտնում այդ դեպքերի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ