Գլխավոր էջ Նորություններ Աժ-ում կուսումնասիրեն՝ արդյունավետ էր արդյո՞ք ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը

Աժ-ում կուսումնասիրեն՝ արդյունավետ էր արդյո՞ք ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը

846
0

ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  110 կողմ, 5 դեմ ու 0 ձեռնպահ ձայներով հաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշումը։ Ըստ այդմ հաստատվեց, որ  նորաստեղծ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամներից, որոնցից 7-ը` «Իմ քայլից», 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»։

Մինչ որոշման ընդունումը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իշխող խմբակցությունը որոշել է չխոչընդոտել հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի հանձնաժողովի անդամներ, թեև չի գտնում, որ հանձնաժողովի աշխատանքն այս փուլում լինելու է արդյունավետ․«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում համավարակը հաղթահարված չէ, և շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը` առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ գտնելու համար: Եվ, հետևաբար, մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահին առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ էական, շոշափելի արդյունք չի տալու»։
Քվեարկությունից ու որոշումն ընդունելուց հետո խոսք խնդրեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ ոստիկանները քաղաքացիներին, այդ թվում կանանց` բռնի ուժով, լացակումած բերման են ենթարկում` դիմակ չդնելու համար։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ