Գլխավոր էջ Նորություններ «Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»․ նախարարը՝ դիմակների մասին

«Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»․ նախարարը՝ դիմակների մասին

631
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջին։ Նա նշել է, որ դպրոցներում աշակերտների դիմակների կրման առումով իրենք հետևում են նախկինում պարետատան, իսկ  հիմա՝ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին։

«Այս պահին դիմակների կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել, դպրոցներում լարվածություն չենք տեսնում: Դիտարկումներ ուսուցիչներից չենք ստացել:  Հիմնականում բողոքներն այն են, թե երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ: Մենք ուղիղ աշխատում ենք միջազգային առողջապահական կազմակերպության հետ, առողջապահության նախարարության հետ՝ այս գործընթացում մեր երեխաների և մեր աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված: 1-11-րդ դասարանների աշակերտները, մեր, մեր հարազատների, իմ գործընկերների, նախարարության աշխատակիցների ընտանիքներում մեծացող երեխաներ են և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունը ընդունել է մի այնպիսի կանոնակարգ, կամ առողջապահության նախարարությունը մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որոնք ազդելու են մեր սերունդների առողջության վրա, ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»,- նշեց նա ու հավելել, որ մեր երեխաներին չի կարելի դարձնել քաղաքական օրակարգի հարց։

«Սա լուրջ չէ և լրատվամիջոցների, ԱԺ-ի որոշ գործընկերների կողմից սա տիրաժավորելը նույնպես լուրջ չէ: Մեր երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց, որովհետև դա վտանգավոր տեղ է տանում»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ ունեն ուսուցիչներից 6000-ի թեստավորման արդյունք, որը ցույց է տալիս, որ վարակվածների թիվը մեկ տոկոսի սահմանում է։

« Դա լավ ցուցանիշ է»,-նշել է Հարությունյանը։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ