Գլխավոր էջ Սոցիալական «Րոպե առաջ այս պաշտոնին չեմ մնա, դիմում կգրեմ»․ Արայիկ Հարությունյան

«Րոպե առաջ այս պաշտոնին չեմ մնա, դիմում կգրեմ»․ Արայիկ Հարությունյան

838
0

Վերջին ամսվա ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների թիվն ավելանում է։  Այսօր ՀՀ ԱԺ-ում ևս «Լուսավոր Հայաստանը» պահանջելու է նրա հրաժարականը, հիշեցնենք, որ նաև ավտոերթերով էլ մի խումբ երիտասարդներ կրկին նախարարի հրաժարականն են պահանջում։ Նախարարը, լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ եթե իր հրաժարականի համար հիմքեր լինեն, ինքն առաջինը դիմում կգրի։

« Եթե նման հիմքեր լինեն ես ինքնս մեկ րոպե ավել այս պաշտոնին չեմ մնա, դիմում կգրեմ։ Բողոքները կապված են մեծ ռեֆորմների փաթեթների հետ, որը իրականացվում է։ Շատերը կարծում են, որ այս բարեփոխումների արդյունքում մենք կունենանք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու, նրանք կլինեն քննադատող ու վերլուծող։ Նրանք եթե վերլուծեն, կտեսնեն, որ այդ շրջանակներին չեն սատարելու, տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը զրկվելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից»,-մեկնաբանել է Հարությունյանը։

Նա նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ակցիա իրականացնողների մոտ  հստակ օրակարգ կա, ինքը հանդիպում է նրանց հետ։

« Բայց կան ակցիա իրականացնողներ, որոնց համար միայն իմ հրաժարականն է օրակարգում, բայց ինձ համար օրակարգ է ոլորտի  բարեփոխումները։ Ընդունելության քննություններից անմիջապես հետո, ես մի քանի օր շարունակ հանդիպել եմ ուսանողների հետ, բայց կա մի խումբ, որը որոշ քաղաքական շրջանակների զոհ դարձավ, չեմ պատրաստվում հանդիպել նրանց»,-նշել է  նախարարը ու հավելել․

« Հրաժարականների պահանջով ինձ թող չվախեցնեն, ես հեղափոխական թիմի անդամ եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ