Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք

675
0

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ևս 31 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2758 դեպք, վարակվածներից 1412-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Վերջին օրվա ընթացքում գրանցված 196 դեպքերը նոր հակառեկորդային ցուցանիշ է Վրաստանի համար. նախորդ վատագույն ցուցանիշը գրանցվել էր երեկ` սեպտեմբերի 15-ին, երբ վարակման դեպքերի օրական ցուցանիշը 170 էր:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  29 734 148 է, մահացել է 939 289 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ