Գլխավոր էջ Սոցիալական Արայիկ Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի հրաժարականի մասին

Արայիկ Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի հրաժարականի մասին

770
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականին։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանն ասել էր, որ Արայիկ Հարությունյանի ընտրած ուղին իր աշխատանքի հետ անհամատեղելի է։ Նախարարի հավաստմամբ՝ մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, այդ իսկ պատճառով հարցը չի ցանկանա մեկնաբանել։ Այդուհանդերձ  նշեց․

«Անցած ամիսներին մենք Ջուլֆալակյանի հետ զրո քննարկում ենք ունեցել, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել ու հնարավոր էր՝ այդ քննադատության մի մասը շտկեինք կամ բացատրեինք, որ իր դիրքորոշումները չեն համապատասխանում իրականությանը։ Հարցերը չեն բարձրացվել իմ հետ քննարկումներում։ Ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Նույն խմբակցության հետ քննարկումների ժամանակ եղել են օբյեկտիվ հարցեր, որոնք քննարկել ենք ու ընթացք ենք տվել, բայց իր հետ ոչ մի քննարկում չի եղել»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ