Գլխավոր էջ Նորություններ Նախատեսվում է ուսուցիչներին գործուղել սահմանամերձ համայնքների դպրոցներ

Նախատեսվում է ուսուցիչներին գործուղել սահմանամերձ համայնքների դպրոցներ

549
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը , այսօր, սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այն բարեփոխումների փաթեթը որոնք իրականացվել են այս տարվա ընթացքում։ Նա , նախ մեղադրեց լրագրողներին այն բանի համար, որ սենսացիոն վերնագրեր են նախընտրում գրել, որի հետևանքով ՀՀ ԿԳՄՍՆ  հիմնական բարեփոխումներին անդրադարձ չի լինում։

«Մեր թիմը մեծ բարեփոխումներ է նախատեսել, ցավոք ձեր հրապարակումներում մեր հիմնական բարեփոխումների վերաբերյալ նյութերը քիչ են, դուք նախընտրում եք սենսացիոն վերնագրերով ստատուսները և լուրերը։ Այս նախարարության պատերի ներքո մի շարք բարեփոխումներ են արվում։ Հանրակրթության ոլորտ, անցած տարվանից մեկնարկած չափորոշիչները դրվել է քննարկման, առարկայական չափորոշիչների քննարկում է տեղի ունենում, այն՝ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, նման բաց քննարկում չի եղել։ Այս պահին 2000 առաջարկ ենք ստացել։ 6000 ուսուցիչ ներառված է այդ քննարկումներին, ակադեմիական շրջանակներից ևս ունենք մասնակիցներ։ Այս տարի ընդունվել է նախադպրոցական կրթության մասին օրենքը, որն ամբողջությամբ փոխվել է, հանրակրթության մասին օրենքը ևս փոփոխվել է։ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը այս տարվա ամենամեծ բարեփոխումն է , որ տեղի է ունենալու, այս ամսվա ընթացքում ԱԺ կուղարկվի։ Նախատեսվում է սահմանամերձ համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղել, նրանց աշխատավարձի 30 տոկոսով հավելում կլինի, ամսական 30 հազար դրամի բնակարանի փոխհատուցում կլինի, կոմունալ ծախսերի՝ 10 հազար դրամի փոխհատուցում, նախկին 5000 դրամի փոխարեն։ Աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար կրթաթոշակներ կտրամադրվի,պայմանով, որ նրանք կվերադառնան Հայաստան ու էստեղ կաշխատեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ