Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որն ամբողջովին չեզոքացնում է կորոնավիրուսը

Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որն ամբողջովին չեզոքացնում է կորոնավիրուսը

611
0
Magen David Adom medical team members, wearing protective gear, is handling a Coronavirus test from patients in Jerusalem, on April 17, 2020. Photo by Olivier Fitoussi/Flash90 *** Local Caption *** פקק שער יפו חיילים משטרה קורונה הסגר חלקי

ԱՄՆ-ում Փիթսբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը նույնիսկ ամենափոքր դեղաչափով կարող է ամբողջովին չեզոքացնել կորոնավիրուսը: Հետազոտությունը հրապարակվել է երկուշաբթի` սեպտեմբերի 14-ին, Cell ամսագրում:

Սա 10 անգամ փոքր սպիտակուցային միացություն է, քան ամբողջական հակամարմինը, որն օգտագործվել է COVID-19-ի դեմ Ab8 դեղամիջոց ստեղծելու համար:

«Մոլեկուլի փոքր չափը մեծացնում է հյուսվածքների մեջ դիֆուզվելու ունակությունը, ինչն օգնում է ավելի լավ չեզոքացնել վիրուսը, ինչպես նաև թույլ է տալիս դեղն ընդունել ինհալացիայի միջոցով: Դեղը չի կապվում մարդու բջիջների հետ, ինչը նվազագույնի է հասցնում բացասական կողմնակի ազդեցությունները»,-ասվում է հետազոտության մեջ:

Պարզվում է, որ դեղը հայտնաբերվել է կորոնավիրուսի S- սպիտակուցի հետ կապի մեջ մտնելու ունակ 100 միլիարդ պոտենցիալ մոլեկուլների արագ վերլուծության միջոցով: Դրանց միջոցով է, որ հարուցիչը մտնում է օրգանիզմ:

«Երբ սպիտակուցային միացությունը միաձուլվում է իմունոգլոբուլինի հետ, առաջանում է Ab8», – հայտնում են գիտնականները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ