Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու...

Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից. Աշոտ Սարգսյան

1419
0

Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած` «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ:

Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կամակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):

Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության:

ՀՀ առողջապահության նախարարություն

Ֆեյսբուքյան էջի հղում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ