Գլխավոր էջ Նորություններ Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման

Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման

760
0

Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման։ Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է Գավառի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:

«Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին և կարևորելով բոլոր համալսարանականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ԳՊՀ առկա ուսուցման բոլոր ֆակուլտետների

— բակալավրիատի 1-ին կուրսերում ուսումնական գործընթացը ս․ թ․ սեպտեմբերի 16-ից մեկ ամսով կշարունակվի առցանց, հեռավար ձևաչափով,

— բակալավրիատի երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերում ուսումնական գործընթացը կմեկնարկի 2020թ. սեպտեմբերի 15-ից, իսկ մագիստրատուրայում՝ սեպտեմբերի 16-ից, առցանց, հեռավար ձևաչափով»,- նշված է հայտարարության տեքստում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ