Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է կանանց խորհուրդ տրվում հետեւել սննդակարգին դեռ հղիությունից առաջ

Ինչու՞ է կանանց խորհուրդ տրվում հետեւել սննդակարգին դեռ հղիությունից առաջ

353
0

Եթե ​​կինը հղիությունից առաջ սնվել է յուղոտ կերակուրներով, ապա նրա երեխաները քաղցր համի ավելի շատ ընկալիչներ կունենան, եւ նրանք ավելի շատ ձգտում կունենան անառողջ սննդի նկատմամբ: Այս մասին նշվում է Science Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ News-medical.net-ի` հետազոտության ընթացքում զուգավորումից 5 շաբաթ առաջ էգ մկներին կերակրել են բարձր կալորիականությամբ եւ յուղոտ մթերքներով: Մկների մեկ այլ խումբ յուղոտ սնունդ է ստացել հղիության ընթացքում եւ կրծքով կերակրելիս:

Մկների ձագերը լակտացիայից հետո սնվել են առողջ բարձրորակ սնունդով: Երբ փոքրիկ մկները մեծացել են, նրանց առաջին անգամ բարձր յուղայնությամբ սնունդ են տվել: Մինչ այդ մասնագետները տարբերություն չեն նկատել այս մկների եւ վերահսկիչ խմբի միջեւ, որոնց մայրերը ճիշտ էին սնվում:

Վնասակար սննդի հետ առաջին ծանոթությունից հետո հղիությունից առաջ ճարպային սնունդ օգտագործած մկների ձագերը հակված են եղել վնասակար սննդին եւ չափից շատ ուտելուն: Ըստ գիտնականների` այս պահվածքը ոչ միայն ուղեղի բնութագրական փոփոխությունների, այլ նաեւ համային ընկալիչների ֆիզիկական փոփոխությունների հետեւանք է:

Մասնագետները հիշեցնում են, որ մարդկանց մոտ ճարպակալումը 40-70 տոկոսով ժառանգական հատկություն է: Ճարպակալումը երեխաների մոտ մեծապես կախված է ծնողների նյութափոխանակության վիճակից, սակայն չպետք է բացառել նաեւ արտաքին միջավայրի դերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ