Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք հանգեցնում են լյարդի ցիռոզի

Գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք հանգեցնում են լյարդի ցիռոզի

390
0

Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք հանգեցնում են լյարդի ցիռոզի:

News-medical.net-ի հաղորդմամբ՝ հետազոտության շրջանակում գիտնականները ԱՄՆ-ից, Եվրոպայի երկրների եւ Ավստրալիայից ավելի քան 1700 պացիենտից ԴՆԹ նմուշներ են վերցրել:

Կամավորները բաժանվել են 2 խմբի: Նրանք բոլորը շատ են խմել, սակայն առաջին խմբի մարդկանց մոտ ալկոհոլի հետեւանքով լյարդի որեւէ հիվանդություն չի եղել, իսկ երկրորդ խմբի մարդկանց մոտ եղել է լյարդի ալկոհոլային ցիռոզ: Նմուշների անալիզն օգնել է FAF2 գեն արտադրել: Բացառված չէ, որ հենց այդ գենն է որոշել, թե արդյոք մարդու մոտ լյարդի հետ կապված խնդիրներ կլինեն, թե՝ ոչ:

Այժմ գիտնականները մտադիր են պարզել, թե գենի մեջ ինչպիսի փոփոխություններն են ազդում լյարդի վիճակի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ