Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ է ընկերությունը ընտվել ոչ մրցույթային կարգով․ ԱՆ պարզաբանումը

Ինչու՞ է ընկերությունը ընտվել ոչ մրցույթային կարգով․ ԱՆ պարզաբանումը

419
0

Երեկ MedMedia.am-ը հոդված էր հրապարակել, ըստ որի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հաղթող կազմակերպություն է ճանաչվել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որի անունը կապվում է Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի հետ»։ Ըստ ԱՆ-ի տրված հարցման պատասխանի, ՀԿ-ն ընտրվել է առանց մրցույթի։ Պատճառները հասկանլու համար MedMedia.am էր առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին։ Ով պատասխանել է․

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բնակչության խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն տրամադրելու նպատակով դրամաշնորհային ծրագրի իրականացման առաջին տարում` 2019 թվականին «Նոր Սերունդ» և «Իրական աշխարհ իրական մարդիկ» հասարակական կազմակերպություններն ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից ընտրվել են մրցութային եղանակով:

Մրցույթի արդյունքները ներկայացվել են նաև դրամաշնորհատուին` Գլոբալ հիմնադրամին և հավանության արժանացել վերջինիս կողմից: Ծրագրի երկրորդ տարում` 2020 թվականին, Գլոբալ հիմնադրամի կողմից նշյալ կազմակերպությունները ճանաչվել են որպես դրամաշնորհի ենթաստացողներ, ինչը ս.թ. փետրվար ամսին վավերացվել է դրամաշնորհային համաձայնագրով` վերջիններս ընդգրկվել են ծրագրի ենթաստացող կազմակերպությունների ցանկում, ի թիվս ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, Թոքաբանության դեմ պայքարի ազգային կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության:

Վերոգրյալը հնարավորություն է ընձեռում նշյալ կազմակերպությունների հետ առանց մրցույթի կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագրեր, վերը թվարկված, ինչպես նաև այլ ծրագրային միջոցառումներ իրականացնելու նպատակով»:

Աննա Ավետիսյան

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ