Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են Վրաստանի սահմանը հատելու նոր կանոնները

Որո՞նք են Վրաստանի սահմանը հատելու նոր կանոնները

556
0

Այս փուլում Վրաստանի պետական սահմանը բաց է ԵՄ անդամ 27 երկրներից միայն 5-ի համար (Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա)՝ այն էլ պայմանով, որ այս երկրների քաղաքացիները, մուտք գործելով Վրաստան, պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխանը կամ թեստավորում անցնեն օդանավակայանում տեղակայված լաբորատորիայում (գործում է սեպտեմբերի 15-ից), գրում է «Грузия онлайн» պորտալը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության համաձայն` վերը նշված հինգ երկրների քաղաքացիները /մշտական բնակության թույլտվություն ունեցող անձինք կկարողանան Վրաստան ժամանել բոլոր տեսակի այցերով միայն օդային ճանապարհով՝  միայն նշված հինգ երկրներից մեկնելու դեպքում: Նախքան վրացական սահմանը հատելը, նրանք պետք է լրացնեն հատուկ մշակված էլեկտրոնային անկետա, որն առկա է Վրաստանի կառավարության ստեղծած registration.gov.ge կայքում, որում նշվում են Վրաստան մուտք գործելուց առաջ վերջին 14 օրվա ընթացքում ճանապարհորդությունների պատմությունը, Վրաստանում այցի վայրը, կոնտակտային տվյալները և այլն:

Հատկանշական է, որ գործնական այցերը բոլոր երկրներից կկատարվեն առանց խոչընդոտների` կրկին անկետայի լրացման միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ