Գլխավոր էջ Գլխավոր Բա՞ դեղատոմսը, հարգելի՛ նախարարություն

Բա՞ դեղատոմսը, հարգելի՛ նախարարություն

1346
0

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան  պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը մահվան ելքով։  25-ը դուրս է գրվել առաողջացումով։

Երբ՝ օգոստոսի 31-ին, Արարատի մարզում գրանցվեց թունավորման առաջին դեպքը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում էր արձակուրդում և չանդրադարձավ թեմային։ Սպասված ցավակցականները արձակուդի ավարտրից հետո էլ չեղան։ Ո՛չ առողջապահության նախարարը, ո՛չ ՍԱՊԾ պետը ցավակցություն չհայտնեցին մահացածների հարազատներին։

Եվ ոչ մի հրաժարական․․․ որևէ մարմին մեղավոր չէր, որ տնային պայմաններում ալկոհոլային խմիչք են պատրաստել և վաճառել, չէ․․․ չէ․․․ տեխնիկական սպրիտ օգտագործելու մեջ էլ ոչ մի կառույց մեղավոր չէ։ Հավանաբար միակ մեղավորը օղին պատրաստողը և վաճառողն էր, և իհարկե օգտագործողները։

Այս ամենից զատ, ԱՆ-ն ֆեյսբուքյան էջի գրառման միջոցով կոչ արեց․

 

«Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք»։

Եվ ոչ միան՝ հատուկ էթիլ և մեթիլ սպիրտը տարբերողների համար ԱՆ-ն ախտանշաններ է  առանձնացրել․ «Հիշեցում. էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա»:

Երևի ՀՀ բոլոր քաղաքացիները հստակ գիտեն, թե իրենից ինչ է ներկայցնում նիստագմ, դիպլոպիա, ատաքսիա, հիպոգլիկեմիա բառերի նշանակությունը և նկատելու  դեպքում անհապաղ կդիմեն բժշկի, բայց այդքան գիտելիք ունեցող քաղաքացին ինչու՞ չի կարողանում ինքնուրույն բուժվել։

Իսկ մեթի՞լը

 

«Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում»։

Այս պարագայում ընդհամենը անհրաժեշտ է հասկանալ արյան և մեզի ընդհանուր քննության պատասխանից և վերջ։

Կա նաև գլխավոր խորհուդ․ «Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ