Գլխավոր էջ Medmedia TV Նախարարին որակումներ չեն տալիս, բայց բողոքում են․ ակցիա Կառավարության դիմաց

Նախարարին որակումներ չեն տալիս, բայց բողոքում են․ ակցիա Կառավարության դիմաց

472
0

«Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։ Նրանք Կառավարությանը ներկայացրեցին դիմումում, որով շուրջ 5000 ուսանողներ պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում:

Նա նշեց, թե մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով՝ միայն ԵՊՀ-ում շուրջ 500 ուսանող դեռևս չի վճարել նախորդ տարվա ուսման վճարը․«Մինչև ուսանողներին բուհերից դուրս մնալը՝ Կառավարությունը պետք է ինչ-որ որոշում, նախաձեռնություն իրականացնի, որ ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնան»։

Ափոյանն ընդգծեց, որ ֆինանսական աջակցության համար հենց Բուհին չեն դիմում, քանի որ համալսարանի ֆինանսական ռեսուրսները բավարար չեն, Կառավարությանն են դիմում, քանի որ այդ մարմինն է կազմում աջակցության ծրագրերը։

Անդրադառնալով ուսման վճարների բարձրացմանը՝ Ափոյանը հայտնեց, որ առաջին կուրսեցիների համար այն ավելացել է 70.000-160.000 դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ