Գլխավոր էջ Նորություններ «Բա արժե՞ր արդյոք էս երեխաների մտքում ընդմիշտ դաջել նման հիշողություններ»․ Արտյոմ Մարկոսյան

«Բա արժե՞ր արդյոք էս երեխաների մտքում ընդմիշտ դաջել նման հիշողություններ»․ Արտյոմ Մարկոսյան

416
0

Դերասան Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե սխալվեմ (ու ավելի ուրախ կլինեմ, եթե սխալվեմ), բայց ներքին համոզմունք ունեմ, որ մի որոշ (շատ կարճ) ժամանակ անց, դպրոցները միևնույնն է նորից կփակվեն՝ բազմաթիվ հին ու նոր, օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ, սահմանված կանոններին լիակատար հետևելու անհնարինության պատճառներով…
Բա արժե՞ր արդյոք էս երեխաների մտքում ընդմիշտ դաջել նման հիշողություններ ու զգացողություններ իրենց կյանքի ամենալուսավոր օրերից մեկի՝ սեպտեմբերի 1(14)-ի մասին, որին այդքան սպասում էին՝ սպասում կարծես երազանքի իրականացման… Իհարկե ՈՉ ու հազար անգամ ՈՉ…

Հ.Գ.
Ցավալի է, բայց, ըստ իս, եթե փորձենք մի փոքր պատկերավոր նայել այս նկարին, այս նկարը կարծես պարզ արտացոլում է մարդկությանը թելադրվող, պարտադրվող «Նոր աշխարհի» կյանքի կանոններն ու չափանիշները, իսկ Covid-ը, պարզապես, հանդիսացավ այդ գլոբալ գործընթացի գործիքներից մեկը…»:

Գուցե սխալվեմ (ու ավելի ուրախ կլինեմ, եթե սխալվեմ) , բայց ներքին համոզմունք ունեմ, որ, մի որոշ (շատ կարճ) ժամանակ անց,…

Posted by Artyom Markosyan on Monday, September 14, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ