Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ պատգամավորը ելույթը սկսեց դիմակը հանելով

Ինչու՞ պատգամավորը ելույթը սկսեց դիմակը հանելով

404
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, այսօր, ՀՀ ԱԺ նիստում իր ելույթը սկսեց դիմակը հանելով։ Նա նշեց, որ եթե բարձրաստիճան պաշտոնյաներին թույլատրվում է ելույթների ժամանակ դիմակ չկրել, ապա ինքը ևս դրա իրավունքն ունի, հակառակ դեպքում նա այս ամենում խտրական մոտեցում է տեսնում։

«Ելույթ են ունենում և՛ պատգամավորները, և՛ սովորական մարդիկ և միայն պաշտոնյաներինտալ դիմակը հանելու առավելություն՝ խտրական է։ Քննիչ հանձնաժողովի նախաձեռնությունը քաղաքական նպատակահարմարությամբ տապալվել է։ Սա լավագույն լուծումը չէ։ Վատագույն նպատակն է տապալելու քաղաքական երկխոսությունը և ժողովրդավարությունը։ Ամեն ինչ արվում է քաղաքական նպատակահարմարությամբ։ Բնական է՝ իշխանությունը ասում է, որ ես լավ եմ արել իմ գործը, բայց հանրության  մոտ հարցականներ են մնում, մենք այդ բոլոր հարցականների պատասխանները փորձում ենք այս դահլիճում գտնել »,-նշել է Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ