Գլխավոր էջ Նորություններ Դրամաշնորհային պայմանագիր է կնքվել նախարարությունում

Դրամաշնորհային պայմանագիր է կնքվել նախարարությունում

945
0

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է «Համայնքային ուռուցքային վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավման շարժական կլինիկայի մեքենա ձեռք բերելու» դրամաշնորհային պայմանագրի կնքման արարողությունը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկայի տնօրեն Յուրի Ավագյանի միջև:

Ծրագրի նպատակն է բժշկական օգնություն ցուցաբերել Հայաստանի 21 գյուղական համայնքներում, մասնավորապես` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում` շարժական կլինիկայի մեքենայի միջոցով: Բժշկական թիմը կրթական և մեթոդական օգնություն է տրամադրելու  ամբուլատորիաների առաջնային բուժօգնության բժշկական անձնակազմին և համայնքային առողջության կամավորներին՝ այդպիսով բարձրացնելով բժշկական անձնակազմի կարողությունները նպատակային կլինիկաներում: Արդյունքում` 7700 անձ ուղղակիորեն կօգտվի ծրագրից:

Անհրաժեշտության դեպքում` պացիենտները կհրավիրվեն Երևանի «Մեփլ Լիֆս» կլինիկա հոգեբույժների հետ խորհրդատվություն ստանալու համար:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Ճապոնիայի դեսպանությունը երկար տարիներ շարունակ համագործակցել և աջակցել է նախարարությանը և շնորհավորել է «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկային դրամաշնորհային պայմանագրի կնքման առթիվ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ