Գլխավոր էջ Նորություններ Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

1762
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:

SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտում:

Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ