Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներն են նպաստում հիշողության լավացմանը

Ո՞ր մթերքներն են նպաստում հիշողության լավացմանը

533
0

Գլխուղեղի աշխատանքի վատացումը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, քանի որ հանգեցնում է հիշողության վատթարացման, աշխատունակության անկման ու կենտրոնացման թուլացման։ Սա հատկապես տհաճ խնդիր է դառնում մտավոր աշխատանք կատարողների համար, սակայն, բարեբախտաբար, կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են խթանել այս օրգանի աշխատանքն ու բարձրացնել աշխատունակությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ օգտակար մթերք, որոնց գործածությունը թույլ կտա բարելավել գլխուղեղի աշխատանքը։

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերք

Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականների տվյալներով՝ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ցանկացած մթերք շատ օգտակար է հիշողության, կենտրոնացման ու առհասարակ գլխուղեղի բոլոր գործառույթների համար։ Մարդու օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել այս ճարպաթթուները, ուստի այն պետք է անպայման ներառված լինի սննդակարգում։ Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ են ընկույզները, ձուկն ու ավոկադոն, ուստի մտավոր կարողությունների բարելավման համար հարկավոր է սննդակարգում նման սնունդ ներառել։

Բրոկոլի

Կաղամբի այս տեսակը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին К, որը ճարպալույծ վիտամին է և հարկավոր է գլխուղեղի բջիջներում պարունակվող կարևորագույն ճարպի՝ սֆինգոլիպիդների ձևավորման համար։

Մուգ շոկոլադ

Դառը շոկոլադն ունի բազմաթիվ առավելություններ։ Այն հարուստ է գլխուղեղը խթանող միացություններով, այդ թվում՝ ֆլավոնոիդներով, կոֆեինով ու հակաօքսիդանտներով։ Ֆլավոնոիդները կուտակվում են գլխուղեղի այն հատվածներում, որոնք կապված են ուսուցանման ու հիշողության հետ։ Այս կերպ դրանք բարելավում են հիշողությունն ու օգնում են դանդաղեցնել տարիքի հետ գլխուղեղի աշխատանքի վատթարացման գործընթացը։

Կոֆեին

Կոֆեինը գլխուղեղի աշխատանքը խթանող բավական տարածված նյութ է, որը շատերն օգտագործում են ամեն օր։ Այս տարրն օգնում է ավելի լավ կենտրոնանալ և բարձրացնում է զգոնությունն ու աշխատունակությունը։ Կոֆեինի արդյունքը չի պահպանվում ամբողջ օրվա ընթացքում, սակայն արագ թարմանալու և կարևոր գործերը կատարելու համար բավական կլինի։

Բարդ ածխաջրերով հարուստ մթերք

Հացի, մակարոնեղենի, շաքարի և պարզ ածխաջրերով հարուստ որևէ այլ մթերքի գործածությունը շատ արագ բարելավում է հիշողությունը, սակայն դրա արդյունքը կարճատև է լինում և որոշ ժամանակ անց գլխուղեղի աշխատանքը դանդաղում է։ Նման խնդիրներից խուսափելու և աշխատունակությունը բարձրացնելու համար հարկավոր է ուտել հնդկաձավար, վարսակ, ամբողջահատիկ հաց և առհասարակ բարդ ածխաջրերով հարուստ մթերք։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ