Գլխավոր էջ Uncategorized Մոր մոտ ընկճախտի առկայությունն ազդում է նորածնի սրտամկանի վրա. հետազոտություն

Մոր մոտ ընկճախտի առկայությունն ազդում է նորածնի սրտամկանի վրա. հետազոտություն

777
0

Գիտնականները պարզել են, որ մոր մոտ ընկճախտի առկայությունը կարող է իր ազդեցությունն ունենալ նորածնի առողջության վրա։ Նրանց խոսքով՝ սթրես-թեստի անցկացման դեպքում այն նորածինները, որոնց մայրերի մոտ առկա են տագնապի նոպաներ ու ընկճախտ, սթրեսի ավելի վառ ֆիզիոլոգիական նշաններ են ցուցաբերում, քան առողջ կանանց երեխաները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունն ավելի բարձր է, ինչը, գիտնականների կարծիքով, տարիքի հետ կարող է հանգեցնել հոգեբանական սթրեսի։

Նախնական հետազոտության ընթացքում գերմանացի գիտնականները նկատել են, որ անհանգիստ կամ ընկճախտ ունեցող կանանց երեխաների սրտամկանի կծկումների հաճախականությունը զգալիորեն բարձրանում է մոր ուշադրության կենտրոնում չգտնվելու դեպքում։ Մանսագետների խոսքով՝ այս երեխաների սրտամկանը րոպեում միջինում ութ կծկում ավել էր անում, քան առողջ մայրերի երեխաների սրտամկանը։

«Որքան հայտնի է, սա առաջին դեպքերից մեկն է, երբ ֆիզիոլոգիական արդյունքը նկատվում է երեք ամսական երեխայի մոտ։ Սա կարող է ազդել նաև ֆիզիոլոգիական սթրեսի այլ համակարգերի վրա՝ հետագայում հանգեցնելով հոգեբանական խնդիրների», — նշում է Հայդելբերգի համալսարանի մասնագետ Ֆաբիո Բլանկո-Դորմոնդը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ