Գլխավոր էջ Նորություններ Միֆեր խնձորի մասին

Միֆեր խնձորի մասին

100
0

Խնձոր օգտագործելիս խորհուրդ է տրվում հետեւել որոշ կանոնների՝ պնդում է Պեկինի համալսարանի գլխավոր բժիշկ եւ պրոֆեսոր Չժան Չունժունը:

Մասնավորապես, խնձորը չի կարելի համատեղել բաթաթի հետ, քանի որ դա կարող է հանգեցնել աղեստամոքսային խանգարման կամ նույնիսկ հիվանդությունների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չինական Sohu պորտալին:

Մասնագետի խոսքով՝ խնձորի մեջ կա կրախմալ, եւ այն սադրում է օրգանիզմում թթվի արտադրման:

Մասնագետի խոսքով, որքան էլ տարօրինակ է, օգտակար է ոչ թե թարմ, այլ եփած խնձորը:

Մասնագետը հավելել է, որ խնձորի չափավոր օգտագործումը կարող է կանխել քաղցկեղի զարգացումը, թուլացնել աղիներն ու կարգավորել շաքարի մակարդակն ու արյան մեջ լիպիդները: Բացի այդ, այն կարող է բարձրացնել իմունիտետն ու լավացնել հիվանդությունների դեմ օրգանիզմի դիմադրողականությունը:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ