Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա

Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա

1013
0

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք մրցույթին մասնակցելու համար դիմել է երեք քաղաքացի՝ Արման Ոսկանյանը, Նունե Մարտիկյանն ու Վարդան Գրիգորյանը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մրցույթին դիմած քաղաքացիներից մեկի՝ Վարդան Գրիգորյանի դիմումը մերժվել է, իսկ մյուս երկուսինը՝ ընդունվել:

Ուշագրավ է, որ 2019թ.-ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակված Արտյոմ Սմբատյանը չի մասնակցում մրցույթին:

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ եղած տվյալների համաձայն, Արտյոմ Սմբատյանի՝ մրցույթին չմասնակցելու պատճառն այն է, որ վերջինս չի համապատասխանում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված օրենքով սահմանված պահանջներին: Փաստացի, շուրջ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանի պաշտոնավարումն ապօրինի է:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ