Գլխավոր էջ Գլխավոր Սորոսական ՀԿ-ին առանց մրցույթի դրամաշնորհ է հատկացվել

Սորոսական ՀԿ-ին առանց մրցույթի դրամաշնորհ է հատկացվել

667
0

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը հարցում է ուղարկել առողջապահության նախարարություն՝ ցանկանալով պարզել՝ «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն» ծրագիրը, որ ՀԿ-ի միջոցով է իրականացվում։ ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը պատասխանել է, որ «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն» ծրագիրը 2019թ-ի հունիսի 25-ից իրականցնում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն։ Դրամաշնորհը տրամադրվել է ՍՀԿ-ի կողմից։

Եվ որքան էլ հետաքրքրական է դրամաշնորհային ծրագրի համար մրցույթ չի հայտարարվել։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի անունը կապված է Ջորջ Սորոսի հետ։ Հաճախ են մամուլում շրջանառվում լուրեր, ըստ որոնց այս ՀԿ-ն գումարներ է ստանում  Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամից»։ Խոսքը 238 հազար և ավելի ԱՄՆ դոլարի մասին է։ Հավելենք, որ ներկայիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս աշխատել է այս ՀԿ-ում, այստեղից է հայտնի նաև ներկայիս առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Այս ամենը, հարցումն ուղարկող հասարակական կազմակերպությունը, կապում է նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի շուտափույթ փակման հետ։ Այլ խնդրներ էլ կան։ Նույն ՀԿ-ի հետ, աշխատանքներում թերանալու պատճառ-հիմնավորմամբ, աշխատանքային պայմանագիրը լուծարել էր ՁԻԱՀ֊ի դեմ պայքայրի հանրապետական կենտրոնը։

Ստորև ներկայացնում ենք գրառումից հատվածներ․

«Փաստորեն առանց մրցույթ հայտարարելու հնարավոր է ծրագիր տալ այն ՀԿ-ին, ում ուզում է Առողջապահության նախարարությունը։

Ինչպե՞ս է պատահում, որ հիմնական ցուցանիշը 51%-ով կատարած (թերակատարած/ԹԻՐԱԽԻՆ ՉՀԱՍԱԾ) ՀԿ-ի հետ, ինչի պատճառով պայմանագիրը լուծվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից փետրվարին, հանկարծ անհասկանալի՝ «Գլոբալ հիմնադրամի կողմից դրամաշնորհի պայմանագրի համապատասխան փոփոխությամբ», ավելի քան մեկ ամիս անց՝ մարտի 6-ին նորից պայմանագիր է կնքվում։

Այսինքն կան «համապատասխան փոփոխություններ», որոնք թույլ են տալիս շրջանցե՞լ ՀՀ օրենսդրությունը։

Միգուցե սա՞ էր նաև ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնի արագ կազմաքանդման պատճառը, որպեսզի ազատվեն նոր տնօրինության ձեռքերը»։

MedMedia.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ առանց մրցույթ հայտարարելու ընտրվել է հենց այդ հասարակական կազմակերպությունը։ Խոստացավ ծանոթանալ և պատասխանել։ Հարցի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ