Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՌԴ-ում ավելացել է

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՌԴ-ում ավելացել է

444
0

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի 5509 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

«Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 2475 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ ։

Ամենից շատ նոր դեպքերը Մոսկվայում են (696) և Սանկտ Պետերբուրգում (199):

Ընդհանուր առմամբ՝ այսօր Ռուսաստանում հայտնաբերվել է 85 շրջաններում կորոնավիրուսի 1 068 320 դեպք: Մինչ օրս արձանագրվել է 18 635 մահվան ելք, ապաքինվել է 878 700 մարդ։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ անցած մեկ օրում աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվելու 307 930 նոր դեպք է հայտնաբերվել: Սա ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ