Գլխավոր էջ Գլխավոր Պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ ովքե՞ր և ինչո՞ւ են դժգոհ

Պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ ովքե՞ր և ինչո՞ւ են դժգոհ

626
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայցադիմում է պատրաստել, որով պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Այս մասին MedMedia.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ով ի դեպ, Ազգային ժողովի սեպտեմբերի 16-ի նիստին հիմնական զեկուցողն է լինելու։

«Դեռ ամիսներ առաջ հայցապնդում պատրաստեցինք, ընդհանուր ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ, այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ծառացել են և փաստացի մնացել են անլուծելի»,-հայտնեց Կոստանյանը։

Պատգամավորն առանձնացնում է Բուհ-ական համակարգի խնդիրները, փոխնախարարների հաճախակի փոփոխությունը, համալսարանների ռեկտորների հետ կապված խնդիրները, դատական պրոցեսներ, ԲՈԿ-ի նախկին նախագահի հետ կապված խնդիրները, դիմորդներ, ովքեր հավաքել են բարձր միավորներ և դուրս մնացել։

«Այս ամենը և ոչ միայն թերացումների և ոչ պորֆեսիոնալ աշխատանքի արդյունք է։ Ցավալի է, որ նախարարը երկխոսության չի գնում հանրության հետ, բարձրաձայնած խնդիրներին լուծում չի տալիս։ Կարելի է երկխոսության գնալ հանրության հետ, այլ ոչ թե որակել խնդիրներ բարձրաձայնող մարդկանց։ Խնդիրները պետք է լուծվեն»,-նշեց պատգանմավորը։

Կոստանյանի կարծիքով՝  շատ մեծ հույսեր չկան, որ կառավարությունը կամք կդրսևորի և կընդունի, որ տվյալ պաշտոնյան ոչ կոմպետենտ է, ոլորտները ղեկավարման տեսանկյունից։

«Ամեն դեպքում սա պառլամենատական գործիք է՝ հիմնականում ընդդիմությանը ընձեռված, որը մեր խմբակցությունը իրացնում է»,-զրույցն ամփոփելով ասաց պատգամավորը։

Նշենք, որ դեռ նախորդ շաբաթ «Իմ քայլ»-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց պատգամավորական մանդատը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտնեց, որ որոշման պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հետ տարաձայնություններն են։

Հիշեցնենք, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել ու շատացել են այն մարդիկ ու նախաձեռնությունները, ովքեր պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ