Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 95 հազար նոր...

Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 95 հազար նոր դեպք

375
0
A migrant worker gets her temperature checked before being allowed to board a train tomorrow to head to her home state, in Jammu, India, Thursday, June.11, 2020. Two and a half months of nationwide lockdown kept numbers of infections relatively low in India. But with restrictions easing in recent weeks, cases have shot up with India's tally becoming the fifth highest in the world, raising questions about whether authorities have done enough to avert catastrophe. (AP Photo/Channi Anand)

Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94372 նոր հաստատված դեպք, ինչի արդյունքում երկրի ընդհանուր ցուցանիշը հասել է 4.75 միլիոնի, հայտնում է AP-ն:

Առողջապահության նախարարությունը հայտնել է նաեւ վերջին 24 ժամվա ընթացքում 1111 մահվան դեպքի մասին` զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 78 586-ի:

Չնայած Հնդկաստանում վարակների թիվն ավելի արագ է աճում, քան աշխարհի ցանկացած այլ վայրում, վիրուսից առողջացածների թիվը նույնպես աճել է: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` երկրում վերականգնման մակարդակը 77.77 տոկոս է, եւ օրական հաղորդվում է գրեթե 70.000 վերականգնման դեպքի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ