Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը Վրաստանում աճում է

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը Վրաստանում աճում է

424
0

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն աճել է եւ հասել 2227-ի: Առողջացածների թիվն աճել է 6-ով եւ կազմել 1369 մարդ: 5882 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 390-ը` հիվանդանոցում:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Եզուգբայայի խոսքով` Վրաստանում կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպքից 11-ի հետ կապված համաճարակաբանական հետաքննություն է ընթանում` վարակման աղբյուրը պարզելու համար: Ըստ նրա` կորոնավիրուսի 152 նոր դեպքից 90-ը կապված է Աջարիայի հետ, 15-ը` Քութաիսիի դպրոցի, 15-ը` Ինգուրի հիդրոէլեկտրակայանի, 17-ը` հիվանդի հետ շփման, իսկ 4-ը` ներմուծված դեպքերի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ