Գլխավոր էջ Գլխավոր Անու՛շ լինի, պարոնա՛յք նախարարներ

Անու՛շ լինի, պարոնա՛յք նախարարներ

15794
0

2018  թվականին տեղի ունեցած  հեղափոխությունից հետո առողջապահության ոլորտի անցուդարձն այնպիսին էր, որ թվում էր, թե եկել է «նորերի» դարաշրջանը, որտեղ նախորդ իշխանության անդամներն այլևս տեղ չունեն:  Ըստ հերթական ներկայացման սցենարի փոխվեց փոխնախարարների ցանկը, իրար ետևից աշխատանքից ազատվեցին տարբեր բժշկական կենտրոնների ղեկավարներ:

Բայց արի ու տես, որ նախորդ իշխանությանը ակտիվ  փնովող և  կոռուպցիայի մեջ մեղադրող  ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը այնքան էլ վատ չէ հների հետ: Դրա վառ ապացույց կարող է լինել այն հանգամանքը, որ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը
լրագրողի հետ զրույցում դրական է գնահատել Արսեն Թորոսյանի մշակած՝ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության» գաղափարը(հոդվածը կարող եք կարդալ ՝ http://bit.ly/38wdZpE):

Արդարության համար պետք է նշել, որ ներկա ու նախկին նախարարների ոլորտի ծրագրային քաղաքականություններն բավական նման են: Արսեն Թորոսյանը  կարծես թե շարունակում է «առաջ բրդել»  նախկին նախարարի սկսած ու կիսատ թողած ծրագրերը:

Medmedia- ի խմբագրություն ուղարկված նկարները վառ ապացույցն են այն բանին, որ Ալթունյանի գովասանքները անշահախնդիր ոլորտային դիտարկումներ չեն: Ըստ մեր գնահատողական դատողության առողջության ապահովագրության 6 տոկոսը, համակարգը շուտափույթ ներդնելու Թորոսյանի ցանկությունը կարող է հիմնված լինել կոնկրետ առողջապահական ապավովագրության հիմնարկի բիզնես շահերի վրա:

Նախկին և ներկա նախարարները հանդիպել են  դեկտեմբերի 11-ի երեկոյան և ըստ մեզ հասած տեղեկությունների հանդիպումները պարբերաբար բնույթ են կրել: Մեկ անգամ էլ շեշտենք, որ Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության սեփականատերն է, որը տրամադրում է  նաև առողջության ապահովագրություն: Նախկին  նախարարը նույնպես իր պաշտոնավարման շրջանում փորձում էր ներդնել այս համակարգը:

Ստացվում է, որ նախկին իշխանության հետ որևէ կապ չունենալու մասին Արսեն Թորոսյանի կողմից գրված ներկայացումն այլևս լեգենդ է:

Մտերմիկ հարաբերություններ նախկին իշխանությունների հե՞տ, չէ´,  չենք լսել, փոխարենը տեսնում ենք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ