Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մարզերում չկան համապատասխան բուժսարքավորումներ, շենքային պայմաններ. Նունե Ներսիսյան

Մարզերում չկան համապատասխան բուժսարքավորումներ, շենքային պայմաններ. Նունե Ներսիսյան

3040
0

«Առողջապահությունը ազգային ու պետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր երկրին անհրաժեշտ է առողջ քաղաքացի`անկախ բնակության վայրից: Հենց այդ պատճառով պետք է բարեփոխումների ալիք բարձրացնել առողջապահության բնագավառում `հատկապես մարզերում:

Մարզերում չկան համապատասխան բուժսարքավորումներ, շենքային պայմաններ: Թարմացումները տեղի են ունեցել միայն հատուկենտ առողջապահական հաստատություններում, որոնց տնօրեններին հաջողվել է դրամաշնորհների ու նվիրատուների միջոցով կոնկրետ ծրագրերի շրջանակներում ինչ-ինչ սարքավորումներ ձեռք բերել:

Եթե մայրաքաղաքում վաղուց արդեն օգտագործվում են նորագույն սարքավորումներ, ապա մարզերում շատ դեպքերում դեռ պահպանվում են խորհրդային ժամանակներից մնացած բժշկական սարքավորումներ, դրա վառ օրինակն է Վարդենիսի բժշկական կենտրոնը: Բժշկական կենտրոնը այսպես ասած «վտարանդի» կարգավիճակում է:

Կենտրոնում չկան համապատասխան լաբորատոր սարքավորումներ, չկա վիրահատական համապատասխան սրահ ,չկան մինիմում ապահովված հիվանդասենյակներ: Իսկ մասնագիտական առումով բուժանձնակազմը չի զիջում մայրաքաղաքի բժիշկներին, սակայն վատթարագույն պայմաններից ելնելով բնակչության մոտ պակասել է վստահությունը բժշկի հանդեպ: Ահա այս ամենը ազդում է , որ այսօր Վարդենիսի ԲԿ — ում ունենք դեպք `նորածնի մահ: Այս ամենը ձեր սրտի նախարարի ոչ պատշաճ մենեջմենտն է,ոչ պատշաճ ֆինանսական բաշխումները:

Այսօր նախարարի աթոռին բազմած անձը ամբողջ ֆինանսները ուղղում է ազգակործան գործի`գարդասիլի, սանիտարական ավիացիայի, հակածխախոտային գովազդի վրա, քանի որ այսպես ասած «ատկատները » գայթակղիչ են իր իսկ համար: Չնայած ի՞նչ պահանջես մարդուց, ով բժիշկ լինելով, սառնասրտորեն խոսում է մանկական դագաղների :

Հ.Գ. Տեղյակ լինելով Վարդենիսի բժշկական կենտրոնի անմխիթար վիճակից, վերջերս իմ լավ ընկերոջ `Ֆրեզնոյի հայ համայնքի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ այցելեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն: Հայ ազգի, և իմ լավ ընկեր`պարոն Աբգարյանը խոստացավ ,որ հաջորդ տարի 2020 թվականին, Ֆրեզնոյի հայ համայնքի բարեգործական հիմնադրամից որոշակի գումար կհատկացվի Վարդենիսի բժշկական կենտրոնի վերանորոգման և վերազինման համար: Ահա այսպիսին պետք է լինի ազգի մասին մտահոգ մարդը:

Image may contain: 5 people, people smiling, people standing

Image may contain: 1 person, standing

Image may contain: 7 people, people smiling, people standing, shoes and outdoor

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1008798122811302&id=100010433703964

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ