Գլխավոր էջ Գլխավոր Ամփոփելով տարին՝ ի՞նչ արեց նախարարությունը և ի՞նչ չարեց

Ամփոփելով տարին՝ ի՞նչ արեց նախարարությունը և ի՞նչ չարեց

10120
0

Ամփոփելով ընթացիկ տարին Մեդմեդիա լրատվականն արնդրադարձել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրի առողջապահության ոլորտի կատարաողականին:

Հանրության հանդեպ հաշվետվողականության մշակույթի ամրապնդման համար կարևոր է գնահատել ու լուսաբանել, թե առողջապահության նախարարը, լինելով սոցիալական ցանցերում ամենա ակտիվ պաշտոնյաներից մեկը, պարբերաբար նկարահանվելով սոցիալական գովազդներում, բազմիցս ճանապարհորդելով աշխարհով մեկ, հաճախ հանդես գալով զավեշտալի առաջարկություններով, որքանով է հասցնում կատարել կառավարության ծրագրից բխող իր անմիջական պարտականությունները։

Եվ այսպես, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման Հավելված 1-ը սահմանում է կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները, համաձայն որի 2019 թվականին առողջապահության նախարարությունը պետք է իրականացներ ստորև ներկայացված շուրջ 11 միջոցառում։

ՀՀ Միջոցառումներ Ակնկալվող արդյունք Ժամկետ Կարգավիճակ
Նպատակ՝ Էլեկտրոնային առողջապահության hամակարգի ամբողջական ներդրում
1. «Էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման տեսլականը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական ներդրման ճանապարհային քարտեզի առկայություն 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից
Նպատակ՝ Պայքար առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ
2. «Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի ռազմավարությունը հաստատելու մասին»» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Միջոցառումների իրականացման ավարտին, մինչև 2023 թվականի ավարտը ԹՔՕՀ-ի ռիսկի գործոնների մասին բնակչության իրազեկվածության բարձրացում մինչև 25%, ԹՔՕՀ-ից մահացության ցուցանիշի նվազում 2,5%- ով 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից
3. «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Միջոցառումների իրականացման ավարտին, մինչև 2023 թվականի ավարտը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշի նվազում 2,5%-ով, վաղ հայտնաբերման ցուցանիշի բարելավում` 5%-ով, 5 և 10 տարվա ապրելիության ցուցանիշների բարելավում` համապատասխանաբար 25%-ով և 10%-ով 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից
4. «Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի հաստատում Միջոցառումների իրականացման ավարտին, սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշի նվազում 5%-ով 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ Կատարվել է՝ հաստատվել է առողջապահության նախարարի

2019թ.-ի  օգոստոսի 26-ի No 2341–Լ հարամնով

Նպատակ՝ Առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացում
5. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզի սահմանում, որի ներդրումը հիմք կհանդիսանա հետագա միջոցառումների իրականացման համար 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ Չի կատարվել
6. «ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ հստակ տեսլականի առկայություն 2019 թվականի օգոստոսի 3- րդ տասնօրյակ Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից
Նպատակ՝  Սոցիալական նշանակության առավել տարածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքար
7. «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի հաստատում Հրամանով հաստատված արտաընդերային վիրուսային հեպատիտների դեմ պայքար. — վիրուսային հեպատիտ Ց-ով տարեկան առնվազն 1000 անձի ընդգրկում բուժման ծրագրում 2019թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ Կատարվել է՝ հաստատվել է առողջապահության նախարարի

2019թ.-ի  հուլիսի 22-ի No 1989–Լ հարամնով

Նպատակ՝   Մոր և մանկան, առողջության բարելավում, վերարտադրողական ներուժի ավելացում, ծնելիության անկման տեմպերի նվազեցում
8. «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Ծրագրիհաստատման և ներդրման արդյունքում վերարտադրողական առողջության բարելավման և պերինատալ կորուստների նվազեցման միջոցով վերարտադրողական ներուժի ավելացում և ծնելիության ցուցանիշների բարելավում` տարեկան մինչև 100 դեպքով կորսուստների նվազեցում 2019թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ Կատարվել է մասնակի՝ որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, սակայն չի ընդունվել կառավարության կողմից
Նպատակ՝   հատուկ կարիքներով և հաշմանդամ երեխաների համար վերականգնողական բուժօգնության մատչելիության և որակի բարելավում
9. «Մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի հաստատում Կստեղծվի մարզային

վերականգնողական մանկական նոր

կենտրոն, տարեկան շուրջ 100 երեխա կստանա

վերականգնողական բուժում`

արտահիվանդանոցային

պայմաններում, կհատկացվի կլինիկական

օրդինատուրայի 3 նպատակային տեղ

մանկական վերականգնողաբան և 5

տեղ` կինեզոթերապևտ պատրաստելու

համար

2019-2020

թթ.

Կատարվել է՝ հաստատվել է առողջապահության նախարարի

2019թ.-ի    նոյեմբերի 19-ի No 3462–Լ հարամնով

Նպատակ՝ Մարզային հիվանդանոցների արդիականացում
10. Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով Ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բժշկական հաստատություն Վայոց Ձորի մարզում 2019թ. դեկտեմբերի 2-րդ տանօրյակ Ավարտ՝ 2021թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Չի կատարվել, կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը չի հայտարարվել
11. Գեղարքունիքի մարզի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով Ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բժշկական հաստատություն Գեղարքունիքի մարզում 2019թ. դեկտեմբերի 2-րդ տանօրյակ Ավարտ՝ 2021թ. հունիսի 2-րդ տասնօրյակ Չի կատարվել, կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը չի հայտարարվել

 

Այսպիսով, առողջապահության նախարարության և կառավարության պաշտոնական կայքերի, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքի ուսումնասիրությամբ ստացվել է հետևյալ պատկերը։ Հոդվածի լույս տեսնելու օրվա դրությամբ, թվով 11 միջոցառումներից չի կատարվել 3-ը որոնց, մեր գնահատմամբ մասնակի է կատավել 5-ը, իսկ ամբողջությամբ կատարվել է միայն 3-ը:

Փաստացի, 2018 թվականի «կառավարության բարեփոխիչը» տապալել է կառավարության հնգամյա միջոցառումների իրականացումը, որի կատարողականը մեր գնահատմամբ կազմում է ընդամենը 28%: Չեն մեկնարկել այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսինն են քաղցկեցի ու թոքերի հիվանդությունների դեմ պայքարը, մարզային առողջապահության զարգացումը, բժշկական օգնության որակի բարելավումը և այլն: Փոխարենը, առողջապահության նախարարությունը զբաղված է եղել կառավարության կողմից հատկացված աննախադեպ ֆինանանսական միջոցների բաշխումով, չիրականացնելով խորքային և արմատական բարեփոխումներ:

Օբյեկտիվ պատկեր ձևավորելու նպատակով, մենք հարցում ենք ուղարկել նաև կառավարության աշխատակազմ՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով, որը ևս կներկայացնենք մեր ընթերցողներին:

Համակարգային փոփոխությունների բացակայության մասին է խոսում պաշտոնական վիճակագրությունը։ Մասնավորապես, 2019թ-ին հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված ընդհանուր մահերի դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2%-ով, վարակիչ և մակաբուծային որոշ հիվանդություններից՝ 8.6%-ով, նորագոյացություններից, որոնց վիրահատական բուժում անվճար է՝ 5.9%-ով, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 31.7%-ով և այլն։ Դեռ ավելին ժողովրդական խնդիրներ ունեցող Հայաստանում, 2019 թվակնաի հունվար-սեպտեմբերին մահացության գործակիցը կազմել է 26.4 միավոր, 2018թ. հունվար-սեպտեմբերի 18.8 միավորի համեմատ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ