Գլխավոր էջ Սոցիալական «Բանակի տղան»․ գիրք՝ հերոսի մասին

«Բանակի տղան»․ գիրք՝ հերոսի մասին

1334
0

Արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը։ Այն  նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։

«Ուրֆանյանն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, այդ իսկ պատճառով որոշեցի նրա մասին պատմվածքներ գրել։ Մի անգամ Ուրֆանյանն իր մոր հետ խոսելիս ասել է՝ մամ, ես արդեն քո տղան չեմ, ես բանակի տղան եմ, դա ոգեշնչող էր ինձ համար, այն իմ գրքի վերնագրի համար հիմք հանդիսացավ։  «Բանակի տղան» գիրքն ամբողջացնում է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի կերպարը։ Ուրֆանյանի ամեն նկարին նայելու ժամանակ նրա հետ երկխոսության մեջ եմ մտնում, և հերոսն ասես ուղեկցում է ինձ»,-լրագրողների հետ հանդպման ժամանակ ասել է գրքի երիտասարդ հեղինակը։

Նա պատմեց, որ դիրքեր հաճախ է այցելում, զինվորների հետ հաճախ է զրույցներ ունենում, ամեն զինվորի պատկերացրել է հերոս։

«Արմենակի մասին գրքում Արցախյան կոլորիտով պատվածքներ տեղ գտան, ինչպես նաև իմ լրագրողական գործունեության ընթացքում հարցազրույցները նրա հրամանատարների հետ։ Գրքում կան նաև Ուրֆանյանի մասին հարցազրույցներ մարտական ընկերների, հարազատների հետ, նաև Ուրֆանյանի մասին նրա մոր հուշերն են զետեղվել գրքում։ Իմ գրքում ընդգրկված է նաև Ուրֆանյանին և ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված  բանաստեղծություններս» ։

Հիշեցնենք, որ ՀՀ  ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին օրերս ետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան։ Դրանք հանձնվել են Արմենակ Ուրֆանյանի մորը:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը պարգևատրվել է նաև Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հերոսը հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ