Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է իրենից ենթադրում կարանտինը

Ի՞նչ է իրենից ենթադրում կարանտինը

662
0

Սեպտեմբերի 12-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։ Այս մասին օգոստոսի 4-ին Աժ–ում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ ԱԺ–ի արտահերթ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթը՝ ուղղված արտակարգ դրության ռեժիմի փոխարեն այլ սահմանափակումներ կիրառելուն ու դրանով կորոնավիրուսի տարածումը կանխելուն։ Ներկայացված նախագծով կարանտինի առավելագույն ժամկետը կարող է ձգվել մինչև 6 ամիս և անհրաժեշտության դեպքում` երկարացվել։

 

Առհասարակ կարանտինի ընթացքում կարանտինի գոտում կիրառվում է մուտքի–ելքի սահմանափակում, ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։ Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Արդյո՞ք կարանտինի ընթացքում կփակվեն կրթական հաստատություններն այն դեպքում, երբ կարանտինից հետո հստակ որոշում կա դրանք վերաբացել։ Հարցին՝ ԳԿՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը պատասխանեց որ նման բան չկա նրանք արդեն ազդարարել են, որ սեպտեմբերի 15-ից աշխատելու են հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև քաղաքապետարանը երեկ հայտարարել է մանկապարտեզների վերաբացման մասին։

«Մենք ազդարարել ենք, որ ամսի 15-ից հանրակրթական ուսումնական հաստատությունները, նաև մասնավորները սկսելու են աշխատել, իսկ թե կարանտինն իրենից ի՞նչ է ենթադրում դա մեր ասելունը չի կառավարությունը կազդարարի, պետք է համբերենք նիստը լինի։ Որևէ այլ բանի մասին մեզ մինչև այս պահը չեն իրազեկել հետևաբար մենք էլ՝ հանրությանը» ։

Թե ի՞նչ է սպասվում Հայաստանին կարանտինի ընթացքում Medmedia.am-ը փորձեց պարզել ՀՀ փոխվարչապետի մամուլի պատասխանատու Վահան Հունանյանից։ Խոսնակը պատասխանեց, որ այս մասով ենթադրում է, որ պետք է առողջապահության նախարարության հետ կապ հաստատենք, եթե ինքն արդեն պարետատան գործունեությունից դուրս է լինում։ Հունանյանի խոսքով օրինագիծը բերվել է առողջապահության և արդարադատության նախարարությոսւնների կողմից, այդ պատճառով էլ կապվենք ոլորտի ներկայացուցիչների հետ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ