Գլխավոր էջ Սոցիալական Սորոսի «շերեփը» կխառնի հայերին ու եզդիներին

Սորոսի «շերեփը» կխառնի հայերին ու եզդիներին

801
0

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը խոսելով  «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գործունեության մասին, նշել է, որ  ազգամիջյան թշնամանք է հրահրվում, հենց այս կառույցի «թեթեև ձեռքով»։

«Ես մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ գոյություն ունի իրավական ճանապարհ Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում լուծարելու համար։ Առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ դժգոհություններ կան բարեգործական գործունեության հետ կապված, դրանք արտահայտվում են ցույցերի տեսքով։ Սա առաջին իրավական գործընթացն է, որի ընթացքի մասին տեղյակ կպահենք»,-նշել է Մալյանը և ասել, որ Սորոսի գրասենյակի շնորհիվ փորձ է արվում թշնամանք սերմանել հայ ու եզդի ժողովուրդների միջև։

« ՀՀ-ում ապրում է մի մարդ, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը, ով 2018 թ-ի ապրիլ և մայիս ամիսը հրապարակային հայտարարում էր, որ Հայաստանում եղբայրական հարաբերություններ են հայերի ու եզդիների միջև, սակայն 2019թ-ի սեպտեմբերին նրա կյանքում հայտնվում է Սորոսի գրասենյակը, որից 10 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստանում  և միանգամից փոխում է կարծիքը հայ և եզդի ժողովուրդների համակեցության մասին»,-պատմեց Մալյանը։

Նրա գնահատականներով՝ 2020թ-ին Սաշիկ Սուլթանյանը եզդիերենով հարցազրույցներ է տվել, որոնք հետագայում փորձել են հեռացնել համացանցից, բայց ՎԵՏՕ-ի էջում իրենք անպայման տեղադրելու են, հատկապես իրաքյան կայքերից մեկում տված հարցազրույցը։

« Իրաքում գործող կայքերից մեկում նա հարցազրույց է տվել, որում անդրադարձել է եզդիների իրավունքներին, իբր  ՀՀ-ում իրենք պաշտպանված չեն, Հայաստանը չի զբաղվում եզդիների իրավունքների պաշտպանությամբ։ Նա նշել էր, թե եզդիները Հայաստանում կորցնում են իրենց մշակույթը, չի դասավանդվում եզդիերեն, բայց հիշեցնեմ, որ աշխարհում կա մի երկիր, որտեղ եզդիերեն է դասավանդվում ու գրքեր են տպագրվում, դա Հայաստանն է։ Սաշիկ Սուլթանյանը, գրանտը ստանալուց հետո, նշել է, որ առկա է խտրական վերաբերմունք, եզդիները ունեզրկվում են ազգային պատկանելիության պատճառով, եզդիները վստահ չեն իրենց ապագայի վրա, օլիգարխները  իրենց հողամասերից զրկում են։ Եզդիներն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։ Խոսքը գնում է նոր Հայաստանի մասին, այսինքն այս պահին արգելված է խոսել իրենց իրավունքների մասին։ Հայաստանը նրանք երբեք չեն համարում իրենց երկիրը։ Հայաստանում դիտավորյալ կերպով չի բարելավվում եզդիների կյանքը։ Հայերը եզդիներին ասում են, որ նրանք իրավունք  չունեն հող ունենալ, բոլորը կհեռանան, Իրաքի եզդիները տեղյակ չեն, թե Հայաստանում եզդիները ինչ տանջտանքների են ենթարկվում։ Սա փաստացի կեղծիք է ու անձը գործում է վերցրած դոլարների ներքո»,-նշեց նա։

Մալյանը հարցադրեց՝ Սորոսի գրասենյակի օգուտը այս ստերից ո՞րն է․

«Սորոսի գրասենյակը առաջնորդվում է հետևյալ կերպ, տեխնոլոգիան ամբողջ աշխարհում նույնն է։ Նրանք վերցնում են փոքրիկ լոկալ խնդիր ու փորձում են աճեցնել այն, մեկ կամ երկու տարի անց, խնդրի շուրջ փորձելու են հայ և եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել այն աստիճանի, որ դա ատելություն դառնա։ Լինեն փոխադարձ հաշվեհարդարներ։ Մի կաթիլ մեղր տրամաբանությամբ։ Ոչնչից մեծ աղմուկ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ