Գլխավոր էջ Նորություններ Պետք է հասկանանք, թե ինչ պետություն ենք ուզում դառնալ, սոցիալական,թե՞...

Պետք է հասկանանք, թե ինչ պետություն ենք ուզում դառնալ, սոցիալական,թե՞ նացիստական․ Արսեն Թորոսյանը՝ առողջապահական հարկի մասին

989
0

Առողջության  համապարփակ ապահովագրության  հայեցակարգը  մեծ քննարկումների մեջ է վերջին օրերին։ Այս մասին Faktor TV-ի հետ զրույցում  խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ պետք է աշխատողը վճարի չաշխատողի, միգուցե ծույլ քաղաքացու  փոխարեն․ նախարարը պատասխանեց։

«Դա շատ կարևոր հարց է իրականում, անկախ մեր առաջարկած հայեցակարգում դրա լինելուց կամ չլինելուց, և ընդհանրապես մեր հայեցակարգի գոյությունից։ Մենք  հենց հիմա էլ վճարում ենք մեր չաշխատող  քաղաքացիներին  մատուցվող  բազմաթիվ ծառայությունների համար։ Մենք՝ աշխատողներս վճարում ենք հարկեր, իսկ բազմաթիվ քաղաքացիներ ովքեր չեն աշխատում ու չեն  վճարում հարկերը , օգտվում են այն բարիքներից, որը գոյացել է մեր վճարած հարկերից ։

Շատ պարզ օրինակներ են  ճանապարհներն ու  դպրոցները։ Այդ հանրային բարիքից օգտագտվում են  նաև այն  քաղաքացիները ովքեր հարկեր չեն վճարում։  Եվ ավելին ասեմ, եթե մենք ուզում ենք ստերիլ  հասարակություն, որ բարիքներից օգտվեն միայն նրանք, ովքեր աշխատում են, ապա դա ստերիլ  էլ  չէ,  դա դիսկրիմինացիոն նացիստական հասարակություն կարելի է համարել։ Այդպես չի կարող  լինել»։

Նախարարի պնդմամբ  աշխատողի  ստացած  աշխատավարձը և դրանից վճարած եկամուտները նաև մյուս  մարդկանց հաշվին էլ  է, որոնք  ապրում են Հայաստանում, բայց միգուցե  այսօր ինչ-ինչ պատճառներով  չեն աշխատում։  Եթե  հարցը այդպես ենք դնում ուրեմն մենք  պետք է նախ հասկանանք թե ինչ հասարակություն ու պետություն  ենք ուզում դառնալ, սոցիալական,թե՞ նացիստական

Լրագրողի այն հարցին թե խիստ չե՞ն  այդ համեմատությունները․  նախարարը պատասխանեց․

« Հակադրումը ևս խիստ է։ Չի կարելի նման հարց դնել  «ես չեմ ուզում վճարել  չաշխատողի փոխարեն»։  Իսկ չաշխատող  թոշակառուն մեր հասարակության անդամ չէ՞»։

Արսեն Թորոսյանի այս պատասխանին լրագրողը հակադրվեց առաջ  քաշելով այն հարցը, թե, միգուցե թոշակառուներին պետությունը առանձին ֆինանսավորի։ Նախարարն ասաց, որ դա ուրիշ թեմա է և այդ մասին կխոսեն ավելի ուշ , իսկ տարբերակն էլ  քննարկելի է։

«Այս դեպքում  մենք  հիմա  էլ  չպետք է վճարենք  եկամտային։ Ես այսօր լինելով աշխատող, երաշխիք չունեմ, որ իմ աշխատանքը երկար կտևի  և այդպես ցանկացած քաղաքացի պնդում է, որ ինքը չպետք է վճարի չաշխատողի համար։ Իսկ ով ասաց, որ չաշխատող քաղաքացիները հարկեր չեն վճարում։ Նրանք վճարում են դրանք անուղակի կերպով։ Օրինակ ավելացված արժեքի հարկ»․- ասեց Արսեն Թորոսյանը։

Հարցազրույցի ընթացքում լրագրողն անդրադարձավ ֆինանսների նախարարության տվյալներին ըստ որի  3 մլն ՀՀ քաղաքացու առողջապահական հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է 250 միլիարդ դրամ, որից մեր պետությունը 109 միլիարդն է տրամադրում։

« Ինչու է մեր առողջապահական բյուջեն ունենում  կտրուկ աճեր, սակայն  մենք ունենալով խնդիր հիմա լուծելու, մենք առաջարկում ենք խնդրի լուծման մոդելը։ Մոդելները տարբեր են ։ Կարող է լինի և այնպես, որ մենք ընդհանրապես հարկ չվճարենք։ Մեզ համար կարևոր է որ պաշտպանված լինեն բոլորը։  Սակայն ես չեմ կարծում, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի։ Անգամ աշխատող քաղաքացին ունի այդ ապահովագրության կարիքը։ Օրինակ 7 միլիոն արժեք ունեցող վիրահատությունը խնդիր է առաջացնում անգամ աշխատողի համար» ․- եզրափակեց նախարարը։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ