Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ...

Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունը

506
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունը, հաղորդում է Կրեմլի կայքը:

Հաղորդվում է, որ քննարկվել են նաեւ համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների համար պանդեմիայի բացասական հետեւանքների հաղթահարման հարցով կոլեկտիվ ջանքերը: Հատկապես ուշադրություն է հատկացվել Ռուսաստանում մշակված պատվաստանյութի համատեղ արտադրության հեռանկարներին:

«Երկու կողմերը բավարարություն են հայտնել ՕՊԵԿ+ ձեւաչափով պայմանավորվածությունների իրականացման ընթացքի կապակցությամբ, որը թույլ է տալիս կայունացնել իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության տարբեր հարցերին: Հաստատվել է երկկողմ տրամադրվածությունը առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում կապերի ընդլայնմանը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ