Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Իրական վարակվածների ու առանց հիվանդանոց ու դեղ բուժվածների քանակը կարող է 10֊ը...

«Իրական վարակվածների ու առանց հիվանդանոց ու դեղ բուժվածների քանակը կարող է 10֊ը անգամից ավելի մեծ լինել». Արմեն Մարտիրոսյան

843
0

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ունեցել եմ 13 վարակված մարդ, մենք դիմել ենք հիվանդանոց երեք հոգու համար։ Մնացածը տանը իրենց հիվանդությունը անցկացրել են անսիմպտոմ կամ թույլ սիմպտոմներով։ Հիմա մեր առողջապահությունն ու վիճակագրությունը ո՞նց հաշվեն։ Մենք չենք դիմել՝ իրենք չեն գրանցել։ Ստացվեց, որ իրական վարակված բուժվածների քանակը շատ ավելի մեծ է։ Ու եթե (ենթադրում եմ) իմ հիվանդների ու իմ գրանցված հիվանդների քանակի արտապատկերում անենք ամբողջ Հայաստանի վրա, ապա քանի որ երեքը տասներեքի 23% է, ստացվում է, որ իրական վարակվածներ և բուժվածների թիվը 4,3 անգամ ավելի մեծ է։ Եթե մենք ունենայինք միայն անսիմպտոմ հիվանդներ, ապա նրանց մասին չէինք էլ իմանա։ Կկարծեինք, որ չեն վարակվել։ Այնպես որ իրական վարակվածների ու առանց հիվանդանոց ու դեղ բուժվածների քանակը կարող է 10 անգամից ավել մեծ լինել։ Հա, էս ինչու էի պատմում։ Մի հիմար կայք, չիմանալով Հայաստանի առանձնահատկությունները ու միայն դիմածների քանակով հաշվարկ անելով, ասել է, թե Հայաստանը ամեն 100 000 հոգու մեջ ամենաբարձր ցուցանիշն ունի ու այդ ցուցանիշը 1490 է։ Ես կարծում եմ, որ այս ցուցանիշը ավելի մեծ է՝ երևի 10 000: Հիմա էս տեղեկությունը հայկական կայքերը, որտեղ խելացի մարդիկ կամ քիչ են կամ չկան, առանց հասկանալու վերցրել են ու դատապարտում են Արսեն Թորոսյանին։ Եթե խոսեին բուժվածների տոկոսի մասին, էլի կփորձեի հասկանալ, բայց ինչ կապ ունի նախարարը ձեր փնթի առօրյայի հետ, պարոնայք շառլատաններ։ Ինչ կապ ունի նախարարը, որ մենք ձեռք չէինք լվանում, որ իրար պաչպչում էինք, որ խցկվում էինք ավտոբուսներում, որ ճոխ թաղումներ ու հարսանիքներ էինք անում պանդեմիայի ժամանակ, որ իրար օրը երեք անգամ գրկում էինք ու գնում իրարից բամբասում։ Սա նախարարի անելիքը չէ։ Մեզ մեր ծնողը պիտի դաստիարակեր, մանկապարտեզի դաստիարակը, ուսուցիչը, այլ ոչ նախարարը։ Ու մեր բարքերից ելնող խնդիրները կամ դաշնակցական կրթության որակը բարդել նախարարի վրա առնվազն անպարկեշտ է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ