Գլխավոր էջ Գլխավոր Ցավակցությունների կարիք չկա․ Բարի հանգիստ

Ցավակցությունների կարիք չկա․ Բարի հանգիստ

992
0

Սոցիալական ցանցերում և հասրակական- քաղաքական շրջանակներում բուռն քննարկվում էր, այն փաստը, թե երկրում կորոնավիրուսային «պատերազմ» հայտարարած հրամանատարը և պատասխանատուն՝ Վարչապետը և առողջապաության նախարարը, ինչու՞ միաժամանակ  գնացին արձակուրդ։ Իրենց սահամնադրական իրավունք իրացնում են պատերազմակա՞ն իրավիճակում։ Իրավական առումով իհարկե խնդիր չկա, իսկ բարոյական գնահատականը հասարակությունը տվեց՝ ի դեպ, նույն պարսավանքին էին արժանանում նրանց սահամանադրական իրավունքը պաշտպանողները։ Եկեք մի պահ մտածենք, որ արձակուրդում չլինեին ինչը կփոխվեր։ Երբ երկուսն էլ պարատաճանաչ աշխատանքի էին գալիս, նույնիսկ ինքնամեկուսացման մեջ չէին, երկիր անարգել ներթափանցեց կորոնավիրուսը, տարծվեց՝ շատ արագ կորցվեց վարկավծների շրջանակը։

Երկուսն էլ աշխատանքի էին, բայց երկրում կորոնավիրուսի պիկը գրանցվեց՝ 800-ից ավելի դեպքեր։

Աշխատանաքի էին, երբ օրական գրանցվում էր 30-ից պակաս դեպք և երկերում հայտարարեցին արտակարգ դրություն՝ տապալեցին և՛ համավարկի դեմ պայքարը, և՛ տնտեսությունը։ Այն ինչ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսության և համագործակցույթյան համար։ Պարտություն գրանցվեց հենց այն ժամանակ, երբ հրամանատարները դիրքը դեռ չէին լքել։ Վկան վարակվածների թվերն ու մահերն են։ Ստացվում է պատաերազմում վիրավորվել է 44 000-ից ավելի մարդ և զոհվել 1100-ից ավելին։ Անհարժեշտ է հիշել, որ հենց հարամանատարն ու պատասխանատուն էին խոս­տո­վա­նել, որ ժա­մա­նա­կին բու­ժօգ­նու­թյուն չցու­ցա­բե­րե­լու պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նում մահ է գրանց­վել։ Այս պատերազմում վրավորների համար էլ չեն անհանգստանում։

Այս ընթացքն ավելի կայուն է անցնում, քան այն ժամանակ, երբ դասալիքները դեռ դիքում էին։ Նոր դեպքերի թվի ստաբիլությունը պահպանվում է, իսկ թողած արմատները այսօր ԱԺ-ում՝ պետաիրավական հանձնաժողովում էին՝ առաջին ընթերցմամբ կամքի ազատ դրսևորման դեմ որոշում ընդունեց՝ ովքեր կհրաժարվեն պատվաստումից, կպարտավորեցնեն դատական կարգով։ Ավելի նպարատակահարմար է, որ Թորոսյանը շարունակի լեռնագնացությամբ զբաղվել, իսկ Փաշինյանը բացահայտի ՀՀ-ի տեսարժան վայրերը։

Մեղադրում էին նաև, որ երկրում ալկոհալային թունավորումից 14 մարդ է մահացել, իսկ նույն օրերին կորոնավիրուսից մահացել է 3-5 մարդ, սակայն Արսեն Թորոսյանը, գտնվելով արձակուրդում, ոչ միայն չզբաղվեց խնդրով, այլև անգամ ցավակցություն չհայտնեց մահացածների հարազտներին։ Իրավական տեսանկյունից կարծես պարատվորություն չուներ էլ, իսկ բարոյակա՞նը։ Այ սա արդեն աբսուրդ է․․․ Բոլորը չէ, որ պետք է բարձր բարոյականություն ունենան։ Գուցե նրանց չլինելը ավելի օգնեց քննությանը, արագ գտան անձին, ով օղի էր վաճառել, կատարվեց հետազոտություն, պարզվեց մահվան պատճառը և այլն։

Այդ ընթացքում Արմավիրի մազրում, կոնյակի գործարանում պայթուն տեղի ունեցավ, որի արդյունքում կրկին ունեցանք մահվան դեպքեր։ Ցավակցությունների կարիք էլի չկար։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ