Գլխավոր էջ Գլխավոր Կարանտինային «բանտարկություն»․ նոր հուսահատեցնող որոշում

Կարանտինային «բանտարկություն»․ նոր հուսահատեցնող որոշում

706
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատականներով, նոր որոշումը, այն է՝ կարանտին բնութագրմամբ, կարող է ավելի խիստ լինել ու սահմանները չբացվեն։

«Արտակարգ դրության հետ համեմատած, իրականում նույն բանը չէ, ավելի մեղմ ռեժիմ է, ավելի քիչ սահմանափակումներ կան։ Մեր կարծիքով այդ կարանտինի ուղերձը վատ ուղերձ է լինելու։ Մենք առաջարկել էինք արտակարգ դրությունը հանել, ամրագրել ողջամիտ սահմանափակումների պահպանումը միայն ու ոչ մի բան չհայտարարել երկրում»,-նշեց Մարուքյանը և ասաց, որ  հինգ ամիս ժամանակ կար այս փաթեթը սահմանելու համար։

«Ոչինչ այս ամիսների ընթացքում  չենք քննարկել, հիմա հինգ րոպեի ընթացքում պետք է քննարկենք ու ելույթ ունենանք։ Պետաիրավականի նախագահը պարոն Զեյնալյանի հարցին ի պատասխան այսօր աում է՝ ժամանակ չկա, բա հինգ ամիս ի՞նչ էիք անում։ Կարծում եմ ռեժիմը որը որ հիմա սահմանվում է, այն չպետք է ամբողջ երկրով մեկ տարածվի։ Ըստ էության ավելի թույլ ռեժիմ է , բայց հիմնական սահմանափակումները կգործեն ու մենք շատ առումներով կտուժենք»,-նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ