Գլխավոր էջ Գլխավոր Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի․ կգործեն այլ կարգավորումներ

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի․ կգործեն այլ կարգավորումներ

2024
0

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին  քննարկվում է «Հայաստանի հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության մասին» օրենքների և հարակից օրենքների փոփոխության նախագիծը։

Հիմնական զեկուզողը Արդարադատության նախարարի առաջին տեղակալը Ռաֆիկ Գրիգորյանն է։

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը ուղղված է ապահովելու անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդություններ ՀՀ տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով Արտակարգ իրավիճակ առաջացնելու պայմաններում»,-նշեց Գրիգորյանը։

Նա նաև հայտնեց, որ մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի։

Ըստ Գրիգորյանի, կսկսեն գործել վերընշված նախագծով առաջարկվող կարգավորումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ