Գլխավոր էջ Օրվա թեման Ինչու՞ չի հաջողվում բանակցել ՌԴ հետ, ո՞վ է խանգարում

Ինչու՞ չի հաջողվում բանակցել ՌԴ հետ, ո՞վ է խանգարում

741
0

ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցներն ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության շենքի դիմաց և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հուսալով, թե պատկան մարմիններից ինչ որ մեկը կիջնի, կզրուցի ու կփորձի, թեկուզ իրենց անձնական միջոցներով ճանապարհել ՌԴ։

Մեզ հետ զրուցում  Տաթևիկը, երեխան գրկին, պարմեց, որ ունի երեք երեխա ու արդեն 7 ամիս է Հայաստանում է։

« 11 տարեկան, 5 տարեկան ու 3 ամսական երեխաներիս հետ մնացել ենք Հայաստանում, ամուսինս էլ է մեզ հետ, բայց բարեկամները ՌԴ-ում են, աշխատանք գտնելը Հայաստանի պայմաններում շատ դժվար է, քանի որ երեխա ունեմ, ասում են՝ չեք համապատասխանում մեր պահանջներին։ Սոցիալական ոչ մի ծրագրից չեմ օգտվել, ստացել եմ պատասխան՝ դուք շահառու չեք»,-նշեց նա ու ասաց, որ դեսպանատուն էլ է դիմել, բայց պատասխան է ստացել, որ մենք ՌԴ քաղաքացի չենք ու չեն կարող օգնել։

ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները մեղադրում են պատկան մարմիններին, քանի որ բանակացություններ չեն վարում մյուս երկրների հետ, նրանք պահանջում են սահմանները բացել։

«Չեմ հասկանում ինչու՞ չեն բանակցում ՌԴ հետ։ Մենք ապրում ենք վարձով, շատ դժվար է երեխաներին պահելը ու վարձը վճարելը։ Մի  անգամ օգնություն ստացանք Հայ Առաքելական եկեղեցուց, սնունդ էր, չէինք դիմել, զանգահարեցին ասացին, որ Էրեբունու թաղապետարան մոտենանք, օգնությունը ստանանաք»,-պատմեց երիտասարդ Տաթևիկը, ով ակցիայի էր եկել 3 ամսական երեխայի հետ։

Ակցիայի մասնակիցներից մի կին նշեց, որ ՌԴ-ում վարձակալած  տարածք ունի ու այս ամիսներին ստիպված է վարձավճարն ուղարկել։

« Վարկեր ունեմ, տունս ու մեքենաս ձեռքիցս կառնեն, մինչև մարտ ոչ մի ուշացում չեմ ունեցել։ Բիզնեսով եմ զբաղվել, բայց հիմա ամեն բան կկորցնեմ։ Ո՞ւր գնում եմ, ասում են արդեն 52 տարեկան ես, մի ոտդ էն աշխարհումա, ի՞նչ գործ տանք քեզ։ Մարդկանց շիշն են լցրել, մնումա պլոմբեն ասեն՝ մեռեք։ Թող գան, գոնե ժամկետ ասեն։ Դիմում ենք, ոչ մի պատասխան չեն տալիս, ինչի՞ սենց բանա լինու՞մ, մեռի՝ վարկերդ ու տոկոսներդ տուր, թե մեր ամեն օրը ոնցա անցնում՝ մեզա հայտնի։ Մեկ միլիոնից ավել վարկ եմ մուծել, երբեք չեմ ուշացրել, բայց հիմա ամեն բան կորցնելու առաջ եմ կանգնած»,-նշեց 52-ամյա կինը։

Իսկ ՌԴ-ում սեզոնային աշխատանքով զբաղվող երիտասարդների հավաստմամբ՝ ՀՀ-ում չկան համապատասխան պայմաններ՝ գոնե գոյատևելու համար։

« Օրինակ՝ աման լվացող են ուզում, մինչև 40 տարեկան, սուպերմարկետում գանձապահ են ուզում՝ 25-ից 30 տարեկան ու աշխատանքային փորձով, բա փորձ չունեցողը ի՞նչ անի։ Ես ուզում եմ վերադառնամ ՌԴ, որ աշխաեմ, ընտանիքս պահեմ։ Ռայոնի ժողովրդի համար ավելի դժվար է, գյուղերում տարեցներն են մնացել։ 15 տարեկան տղուց սկսած մեկնում են ու այլ երկրում են աշխատում։ Ամենադատարկ տունը, որ մեջը ոչ մի իր չկա, ռայոնից եկած մարդը Երևանում 70 հազար դրամով է վարձում, ապրի՞, վարձ տա՞, թե ընտանիք պահի»։

Նշենք, որ ակցիայի ողջ ընթացքում մասնակիցներից մոտենում էին ոստիկաններն ու կարգուկանոն հաստատում։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ