Գլխավոր էջ Գլխավոր «Մենք մեր երկրում ինքնուրույն չպատկերացնեինք, թե երեխաներն ի՞նչ դեր ունեն համաճարակում»․ Էդուարդ...

«Մենք մեր երկրում ինքնուրույն չպատկերացնեինք, թե երեխաներն ի՞նչ դեր ունեն համաճարակում»․ Էդուարդ Հովհաննիսյան

1642
0

Որքան տարիքով փոքր են երեխաներն այդքան ավելի քիչ են մասնակցում համաճարակամաբանական պրոցեսում։ Այդ մասին Medmedia.am-ի հետ զրույցում ասեց համաճարակաբան Էդուրադ Հովհաննիսյանը։

«Տարբեր երկրներ տարբեր արդյունքներ են ցույւց տալիս։ ԱՀԿ-ն շատ զգույշ է իր խորհուրդներում և պատճառն այն է, որ ԱՀԿ-ն էլ համոզված չէ, միայն ասում են, որ եթե կարիք կա թող երկիրը որոշի՝ դիմակ կրեն, թե ոչ։ Այս մասով հետազոտությունները քիչ են, բայց ամբողջ աշխարհում հստակ կա այն պատկերը, որ կորոնավիրուսով վարակվածների միայն 5 տոկոսն է բաժին ընկնում երեխաներին» ։

Համաճարակաբանի խոսքով մեր երկիրն ընդհանրապես  հետազորություն չարեց երեխաների շրջանակում, դրա համար ասել, թե դպրոցահասակ երխաների ո՞ր տարիքային խմբերն են պատրաստ կորոնավիրուս տարածել, հստակ չենք կարող։

Հարցին, թե Արցախում մինչև10 տարեկան երեխաները դիմակ չեն կրի արդյո՞ք մեզ մոտ ևս պետք է այդ  օրենքն ընդունեին, պրն․ Հովհաննիսյանն ասաց, որ  առաջին հայացքից երևում է, որ Արցախն առողջապահության ոլորտում ինքնիշխան պետություն է, այնտեղ մասնագետների ձայնն ավելի լսելի է, և դա պարզ երևում է։

«Արցախում որոշում կայացնողները լսում են մասնագետներին։ Այնտեղ երբեք չեն դադարել կոնտակավորներին  և կոնտակտավորների կոնտակտավորներին վերահսկել, այդ պատճառով էլ այնտեղ մինչև հիմա բռնկում չկա։ Հենց  այդ ֆոնի վրա մարդիկ կարողացան  բավականին ողջամիտ որոշում կայացնել» ։

Կրթական հաստատությունների  վերաբացումը՝ համաճարակային ֆոնին, վարակի նոր ալիքի բռնկման պատճառ կբերի, թե՞ ոչ համաճարակաբանը հստակ չկարողացավ ասել, քանի որ հենց հիմա այնպիսի խուճապ է սկսել մարդկանց մոտ, որ նրանք չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ պետք  է անել։

«Չեմ կարծում, որ դպրոցների վերաբացումը շատ մեծ ազդեցություն կթողնի համաճարակի վրա։ Եթե դասապրոցեսն այնպես կազմակերպվի, որ մեծահասակ ուսուցիչներն իրար հետ շատ շփվեն, այդեղ ես տեսնում եմ որոշակի վտանգ։ Երեխաների տարիքային խմբերի մասին որևէ բան չեմ կարող ասել և ամենավատը դա է, որ չկան հստակ տվյալներ համաշխարհային մակարդակով, իսկ մենք մեր երկրում որևէ նման հետազոտություն չիրականացրինք, թեկուզ փոքր թվի վրա, որ ինքնուրույն պատկերացնեինք, թե երեխաներն ինչ դեր ունեն համաճարակում» ։

Վերջինիս խոսքով, եթե մի քանի դեպք մենք ինքնուրույն վերլուծեինք, ապա ինչ-որ մի բան կարող էինք եզրակացնել, կա՛մ վերլուծել են չեն հրապարակում, կա՛մ չեն վերլուծել։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ