Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ է բացում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի սեյֆը

Ո՞վ է բացում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի սեյֆը

6656
0

Օրերս ArmLur լրատվականը հրապարակեց տեսանյութ, որում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցը տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ աշխատանքային հարցեր քննարկելիս նրանից հարցնում է, թե ի՞նչ անի այն փողը, որը գոյացել է «այլ ծախսերի» անվան տակ. ձևակերպված և դուրս գրված 100 հազար դրամից հրահանգ կա 25 հազարական դրամ հետ հավաքել, դնել սեյֆում:  Ու՞մ համար` տեսանյութից պարզ չի դառնում: Բայց հասկանալի է, որ սեյֆում պահվող գումարը տնօրենի ծախսելիքը չէ, այլ, ըստ ամենայնի, ինչ-որ մեկին փոխանցելու համար:

Հարցեր առաջացան.  ու՞մ համար և ու՞մ հրանհանգով: Ո՞վ է բացում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի սեյֆը:

Սա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի շուրջ բարձրացած առաջին աղմուկը չէ: Խնդիրները սկսեցին հենց տնօրեն Մհեր Դավիդյանցի տնօրեն նշանակվելուց: Մամուլը հրապարակեց տեղեկություններ, որով հաստատվում էր, որ Մհեր Դավիդյանցը նախարար Թորոսյանի հորդորներով է մասնակցել հիվանդանոցի տնօրենի թափուր հաստիքի մրցույթին:

Ո՛չ Դավիդյանցը, և ո՛չ էլ Թորոսյանը չեն հերքում, որ մտերիմ ընկերներ են: Դրա մասին են վկայում սոցցանցրի գրառումները, լուսանկարները, ընդհանուր միջոցառումների ընթացքում ջերմ խոսակցությունները:

Ուստի թափուր պաշտոնը զբաղեցրեց մտերիմընկերը: Եվ քանի որ ընկերոջը պետք է  «լավ նայել» նախարար Թորսյանը 100 %- ից ավելին բարձրացրեց ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը՝ 350 000- ից դարձնելով 710 000 դրամ՝ ասել է, թե որ  «բժշկի աչքը այլ տեղ չլիլի»-ի անվան տակ: Եվ այդ ամենը հիմնավոր լինելու համար Թորոսյանը ամիսներ անց հավաքեց հիվնադանոցին տնօրեններին և բոլորին բացատեց, որ  «հին ձևերը» չկան: Հարկատուների գումարները  «Սուրբ» են, չի կարելի վատնել:

Ցավոք, այս ամենին հաճախ ականջալուր չեն լինում հենց իր նշանակած կադրերը: Դեռ թարմ օրինակներ ունենք՝

ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձեռբակալում է առոջապահության փոխնախարարին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կատարում է գնումներ և չի հարապարակում անգամ գնման ընթացակարգը: Բազում բողոքներին ի պատասխան, շարունակում է հիվանդանոցի բյուջեից վճարել տուգանքներ և չհրապակաել բաց տեղեկատվության մաս կազմող տեղեկությունները:

Ընդ որում հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը ևս նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Դրա մասին են վկայում Արման Հովակիմյանի ֆեյսբուքյան լուսանկարները:

Պետ պատվերների բաշխումից դժգոհ են գրեթե բոլոր հիվանդանոցների տնօրնները: Այս ամենը պետք է, որ ամենաշատը հետաքրքրի կոռուպցիայի դեմ պայքարող նախարարին, սակայն ինքն անձամբ լռում է, իսկ մամուլի ծառույթյունը, երբեմն հակիրճ անդրադառնում է, երբենմ էլ պարզապես ասում, որ չի մեկանբանում քննադատությունները:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի դեպքն էլ բառոցություն չէր: Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտարարություն տարածեց և հայտնեց, որ դեպքը ամենայն մանրամասն կուսումնասիրվի: Հավանբար այնպես ինչպես 2020թ-ի շեմին դեռ պարզվում է, թե ինչո՞ւ է հիվադանոցի տարեկան հաշվետվությունից բացակայում 2018թ-ի տվյալները և այդպես շարունակ…

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ