Գլխավոր էջ Իրավաբանական կլինիկա Փոփոխություններ՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու...

Փոփոխություններ՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» հրամանում

59219
0

2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» թիվ 04N հրամանում`

https://www.arlis.am/documentview.aspx?docid=128200։

Այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝

«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը`

ա. արյան ռեեստրի վարման տեղեկատվության տրամադրման և ստացման նկատմամբ,

բ. դոնորին տրամադրվող տեղեկատվության և համաձայնության ստացման նկատմամբ,

գ. արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջների նկատմամբ,

դ. արյան պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների նկատմամբ,

ե. արյան բաղադրամասերի պատրաստման նկատմամբ,

զ. արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման և ներմուծման նկատմամբ,

է. դոնորական արյան պատրաստուկների արտադրության և շրջանառության նկատմամբ,

ը. դոնորին տրվող արտոնությունների պահպանման նկատմամբ,

թ. արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման նկատմամբ,

ժ. արյան պաշարների ապահովման և արյան բաղադրամասերի տրամադրման նկատմամբ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ