Գլխավոր էջ Նորություններ Մոսկվայում կալանավորել են բժիշկ Մարինա Սարմոսյանին․ քրեական գործ է հարուցվել

Մոսկվայում կալանավորել են բժիշկ Մարինա Սարմոսյանին․ քրեական գործ է հարուցվել

5609
0

Մոսկվայի թիվ 27 ծննդատան ղեկավարությանը ազատել են աշխատանքից՝ հիվանդների բողոքներից հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով մայրաքաղաքի առողջապահության վարչությանը։

«Որոշում է կայացվել աշխատանքից ազատել ծննդատան մասնաճյուղի ղեկավար Մարինա Սարմոսյանին, ինչպես նաև ծննդատան բոլոր բաժանմունքների ղեկավարներին», – ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշված է գերատեսչության կայքում, ներքին աուդիտի և գերատեսչական վերահսկողության միջոցառումների պատճառը հիվանդների բազմաթիվ բողոքներն էին` Ս.Ի.Սպասոկուկոտսկու անվան հիվանդանոցի ծննդատան գործունեության վերաբերյալ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ անփութության և անվտանգության պահանջներին չբավարարող ծառայությունների մատուցման հոդվածներով։

Тасс-ի փոխանցմամբ՝ Սարմոսյանը ձերբակալվել է։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ դեսպանության ներկայացուցիչները կապի մեջ են Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ ՝ քրեական գործ հարուցելու կապակցությամբ, որում ներգրավված է նաև ազգությամբ հայ Մարինա Սարմոսյանը։

Ավելի վաղ մի շարք սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր այս հիվանդանոցում ծննդաբերող կնոջ հրապարակումը: Ըստ նրա, չնայած հղիության ընթացքում որևէ պաթոլոգիայի բացակայությանը, երեխան ծնվել է բազմաթիվ վնասվածքներով՝ մի շարք բժշկական սխալների պատճառով, ներառյալ ցավազրկողների գերբարձր չափաբաժինը: Երեխան ստացել է ուղեղային այտուց, գրանցվել է կլինիկական մահ, նա ողջ է մնացել, սակայն դարձել է հաշմանդամ:

Նյութի աղբյուր՝ iravaban.net

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ