Գլխավոր էջ Գլխավոր «Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո»․ Արթուր Ղազինյանը՝ հետաձգված նիստի մասին

«Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո»․ Արթուր Ղազինյանը՝ հետաձգված նիստի մասին

513
0

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության դատարանի Ավան նստավայրում գրեթե մեկ ամսով հետաձգվեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։ Պատճառը ՀՔԾ կողմից գործի նյութերը ուշ ուղարկել էր։ Տեղեկացնենք, Ղազինյանը քրեական գործ էր հարուցել COVID 19-ը համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով։

«Քննիչը չէր ներկայացել, որը գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք դատավարությանը և գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք, չտալու հնարավարություն, որպեսզի բողոքը քննվի, շատ լավ հասկանալով, որ հաղորդումը հանցագործության մասին, որն իմ կողմից ներկայացված է եղել բացարձակ հիմնավոր։ Ներկայացված են եղել անհերքելի և հանրահայտ փաստական տվյալներ, որոնց նույնիսկ 20 տոկոսի առկայության պարագայում ցանկացած իրավական պետության մեջ դատախազական և քննչական մարմիններն ուղղակի պարտավոր էին հարուցել քրեական գործ։ Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, գտնվում է քաղաքական հրահանգավորման տակ և գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության տակ»,- նիստից հետո ասաց Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ