Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բժիշկներն առաջին անգամ աշխատեցրել են 6,5 ժամ կանգնած սիրտը

Բժիշկներն առաջին անգամ աշխատեցրել են 6,5 ժամ կանգնած սիրտը

4085
0

Իսպանիայում բժիշկներն առաջին անգամ աշխատեցրել են 6,5 ժամ կանգնած սիրտը:

Տեղական Vanguardia պարբերականը հայտնում է, որ այս դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին. 34-ամյա բրիտանուհի Օդրի Մեշի սիրտը կանգ էր առել գերսառեցման հետեւանքով: Օդրին եւ նրա ամուսինը հանգստանում էին Կատալոնիայում Պիրենեյներում, որտեղ որոշել են լեռներ ուղեւորվել: Ավելի քան 2500 մետր բարձրության վրա եղանակը սկսել է վատանալ, եւ կինն անսպասելի ուշաթափվել է: Ամուսինը ստուգել է երակազարկը, բայց այն չկար: Չի զգացել նաեւ նրա շնչառությունը:

Միջադեպի վայր են հրավիրել փրկարարների, որոնք ժամանել են ուղղաթիռով: Ամուսնու խոսքով՝ նրանք գրանցել են մարմնի 18 աստիճան ջերմաստիճան: Կնոջը շտապ հոսպիտալացրել են Բարսելոնայում, որտեղ բժիշկներին հաջողվել է մի քանի ժամ անց նրան վերակենդանացնել: Բժիշկները դեպքը որակել են «բացառիկ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ