Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Նախարարը տեղյակ չէ, որ հաճախ լինում են դեպքեր, երբ ընտանիքի ոչ բոլոր...

«Նախարարը տեղյակ չէ, որ հաճախ լինում են դեպքեր, երբ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են վարակվում»․ Էդուարդ Հովհաննիսյան

547
0

Բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է․

«Ա.Թորասյանը նորից սկսեց արտակարգ դրության պայմաններում խուճամ տարածել (ինչքան գիտեմ պատժելի արարք է):
⁉️«ԱՄՆ-ի ճամբարներից մեկում մեկ երեխայից տարածվել է երեխաների 95% վրա»⁉️
⁉️«…դա բերելու է 100%-ոց ցուցանիշին ընտանիքներում»⁉️
Հարգելի լրագրողներ, հորդորում եմ ձեզ պահանջել Ա.Թորոսյանից այս պնդումների հիմքերը:
Շատ անհավանական սցենար է, շատ դժվար է հավատալ: Նախ ինչ տարիքի երեխաներ են եղել, ինչ քանակի, ինչ պայմաններում են ապրել, ինչքան ժամանակ է պահանջվել, որ այդքան երեխա վարակվի, և արդյոք ճամբարը համեմատելի է դպրոցի հետ: Եվ ամենակարևորը, որն է այդ տեղեկատվության աղբյուրը:
Ինչ վերաբերվում է այն պնդմանը, որ ընտանիքների անդամների 100% կվարակվի, ապա արդյոք նախարարը տեղյակ չէ, որ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են վարակվում:
Ի վերջո այս մարդը կհասկանա, որ նախարարի խոսքը պետք է լինի հարյուր անգամ ստուգված, կշռադատված, որպեսզի անցանկալի հետևանքներ չունենա: Ախր նախարար ես` բլոգեր չես»։

 

Ա.Թորասյանը նորից սկսեց արտակարգ դրության պայմաններում խուճամ տարածել (ինչքան գիտեմ պատժելի արարք է):⁉️«ԱՄՆ-ի…

Posted by Eduard Hovhannisyan on Friday, August 28, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ